05/09/2017 10:00
Հայկական ռազմաարդյունաբերությունն ունի հարվածային անօդաչուների մշակումներ. Պաշտպանության փոխնախարար
Հայկական ռազմաարդյունաբերական համալիրն ունի հարվածային անօդաչու թռչող սարքի մշակումներ, Aysor.am-ի թղթակցի հետ հարցազրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ ՊՆ փոխնախարար, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը.
«Իհարկե, կան հարվածային անօդաչուի մշակումներ: Ինչպե՞ս կարող է չլինել, եթե բոլորիս համար պարզ է, որ դա անհրաժեշտություն է: Այդ մշակումները կան և բավականին հաջող առաջ են ընթանում: Մենք ունենք մի քանի պրոյեկտ, որոնք գտնվում են տարբեր փուլերում», - ասաց Դավիթ Փախչանյանը:
Aysor.am-ի հարցազրույցը Դավիթ Փախչանյանի հետ ամբողջությամբ կհրապարակվի այսօր՝ սեպտեմբերի 5-ին: