05/09/2017 09:23
Վրաստանը չի ցանկանում Սերգեյ Մինասյանին տեսնել ՀՀ դեսպանի պաշտոնում. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վրաստանի իշխանությունները համառորեն հրաժարվում են Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի՝ Վրաստանում ՀՀ դեսպանի նշանակման ագրեմանը տալ՝ ըստ էության հայտարարելով, որ նա իրենց համար անցանկալի անձ է։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Վրաստանի իշխանությունները լուրջ կասկածներ ունեն, որ նա ներկայացնելու է ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը», - հավելել է թերթը։