05/09/2017 12:59
Բակո Սահակյանն Արցախի նախագահի պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 7-ին
Սեպտեմբերի 7-ին ԼՂՀ ԱԺ-ում կգումարվի հաուկ նիստ, որի ընթացքում Բակո Սահակյանը կստանձնի նախագահի պարտավորությունները, այս մասին հայտարարություն է տարածել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրապետության նախագահն իր պաշտոնը ստանձնում է գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտի օրը՝ Ազգային ժողովի հատուկ նիստում՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով տրված երդմամբ:
Հաշվի առնելով հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձման համար Սահմանադրությամբ նախատեսված ժամկետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջները՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվելու է 2017 թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին` Ազգային ժողովի նիստերի դահլիճում»,- ասվում է Աշոտ Ղուլյանի հայտարարության մեջ: