05/09/2017 13:11
Բարերար Արթուր Վարժապետյանը ԼՂՀ մի շարք պետական կառույցների ավտոմեքենաներ է նվիրաբերել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին:
Քննարկվել են հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Այնուհետև Բակո Սահակյանը և Արթուր Վարժապետյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել են ԼՂՀ մի շարք պետական կառույցների` բարերարի կողմից նվիրաբերված ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: