05/09/2017 11:39
Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում
Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի նավթի WTI տեսակի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 0.34 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 47.45 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի օգոստոսի ֆյուչերսները նվազել են 0.23 տոկոսով և հասել 52.22 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: