05/09/2017 13:33
Զենքի մատակարարումը հակամարտության գոտի միայն խորացնում է իրավիճակը. Պուտին
Ռուսաստանը չի կարող ազդել Ուկրաինա զենք մատակարարելու մասին Միացյալ Նահանգների որոշման վրա, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Դա երկրների ինքնիշխան որոշումն է: Սակայն կան միջազգային կանոններ և մոտեցումներ: Զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի խոսում հաշտեցման օգտին, այլ խորացնում է իրավիճակը», - ասել է Վ.Պուտինն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, զենքի մատակարարումը չի կարող իրավիճակ փոխել ուկրաինական հարցում, սակայն «զոհերի թիվը, անկասկած, կարող է ավելանալ»: