05/09/2017 19:29
Հինգ տարի շարունակ հայկական կողմն ասում է այն, ինչի մասին այսօր հայտարարել է Պուտինը. Թևան Պողոսյան
Զենքի մատակարարումը հակամարտության գոտի միայն խորացնում է իրավիճակը: Հայկական կողմը 5 տարի շարունակ արտահայտել է այս տեսակետը, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը:
«Հինգ տարի շարունակ ասել ու բացատրել ենք, որ չի կարելի հակամարտող կողմերին զենք վաճառել, հատկապես, եթե երկիրը միջնորդ է», - ասաց Թևան Պողոսյանը՝ նշելով, որ ուրախ է՝ Ռուսաստանում եկել են այն գիտակցության, որ ինչպես Հայաստանը միշտ ասել է Ռուսաստանին, չի կարելի զենքի վաճառքը որպես բիզնես դիտարկել։
«Սա նաև առիթ է, որ մյուս անգամ ռուսական կողմին, Ռոգոզինին և շատ քաղաքական գործիչների, քաղաքագետների, վերլուծաբանների հիշեցնենք, որ ձեր երկրի նախագահը ճիշտ գնահատական է տվել, պետք է դադարեցնել զենքի վաճառքը կողմերին և մի նպաստեք կոնֆլիկտների զարգացմանը և սրացմանը, այլ նպաստեք խաղաղությանը, չէ՞ որ դուք միջնորդ եք», - եզրափակեց Թևան Պողոսյանը։