05/09/2017 09:32
Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Դանիային ու զրկվեց ուղեգիր նվաճելու շանսից
2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց Դանիային և զրկվեց Ռուսաստանում կայանալիք մրցաշարին մասնակցելու հնարավորություններից։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը բացվեց 6-րդ րոպեին․ մեր ազգային ընտրանու հարձակվող Ռուսլան Կորյանը մոտ 25 մետրից կատարած ֆանտաստիկ հարվածով առաջ մղեց տանտերերին, սակայն 16-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հավասարությունը․ գոլի հեղինակ դարձավ Թոմաս Դիլեյնին։ 29-րդ րոպեին Ռումիանիայի երկրորդ գոլը հեղինակեց Կրիստիան Էրիկսենը։
Խաղի 81-րդ րոպեին Դիլեյնին հաշիվը դարձրեց 1։3, իսկ արդեն ավելացված ժամանակում հեթ-տրիկ ձևակերպեց։
Այս հաղթանակից հետո Դանիայի հավաքականն ունի 16 միավոր և Լեհաստանի հետ կիսում է E խմբի առաջին հորիզոնականը։ Հայաստանը 6 միավորով մնաց 5-րդ տեղում և զրկվեց Մունդիալին մասնակցելու բոլոր հնարավորություններից։