05/09/2017 13:01
Տպավորություն է, որ իշխանությունների մոտ մեծ ցանկություն կա դատարկելու ՀՀ քաղաքացիների գրպանը. Վահագն Խաչատրյան
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը դժվարանում է գնահատել, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում ՀՀ կառավարությունը և իշխանությունը։
«Պատասխան տալը շատ դժվար է, քանի որ ոչ մի տրամաբանություն չկա նրանց գործողություններում, և երկար տարիներ է, որ այդպես է։ Ավելի շուտ իրավիճակային լուծումներ ենք միշտ գտնում, եթե նույնիսկ ռազմավարական ծրագրեր էլ կան, ապա դրանք միշտ ուշադրությունից դուրս են մնում և ավելի կարևորվում են իրավիճակային լուծումները», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վահագն Խաչատրյանը։
Որպես օրինակ նա նշեց աղբահանության, սննդի տեսչության խնդիրները. «Կառավարությունն ինչ-որ գաղափարներ է վերցնում, փորձում է այդ գաղափարները ընդհանուր տրամաբանությունից կտրված իրականացնել»։
Տնտեսագետի խոսքով՝ տպավորություն կա, որ «իշխանությունների մոտ մեծ ցանկություն կա դատարկելու ՀՀ քաղաքացիների գրպանը»։