Լևոնը միշտ թույլ է տալիս, որ ես հաղթեմ փոքր հարցերում՝ կարևորագույն հարցերում վերջնական որոշումը պահելով իրեն. Արիանա Կաոիլի

06/09/2017 13:47

Լևոնը միշտ թույլ է տալիս, որ ես հաղթեմ փոքր հարցերում՝ կարևորագույն հարցերում վերջնական որոշումը պահելով իրեն. Արիանա Կաոիլի


Նրա առաջին սերը շախմատն էր, հետո՝ տնտեսագիտությունն ու քաղաքականությունը, աակայն 11 տարի առաջ իր կյանքում հայտնվեց հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը,  ով էլ դարձավ երիտասարդ ֆիլիպինուհու ամենամեծ սերը:

2013 թվականից Արիանան բնակվում է Հայաստանում, մեկ տարի առաջ էլ հիմնադրել է «Ճամփորդ» շաբաթաթերթը, որից անվճար օգտվում են բոլոր ցանկացողները:

2015 թվականի փետրվարի 18-ին զույգը նշանադրվեց, բոլորովին վերջերս էլ Լևոն Արոնյանը հայտարարեց՝ հարսանեկան արարողությունը կկայանա 2017 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Երևանում:

Aysor.am-ը զրուցել է Արիանա Կաոիլիի հետ՝ անդրադառնալով գործնական ու անձնական կյանքի բացառիկ դրվագներին, հայաստանյան զվարճալի պատմություններին ու ապագա ամուսնու հետ հարաբերությունների հեշտ ու դժվար կողմերին:

- Արիանա, ժամանակին դուք բավական լուրջ հաջողությունների էիք հասել շախմատի ասպարեզում: Ինչո՞ւ որոշեցիք հեռանալ ակտիվ շախմատից:

- Շախմատն իմ կյանքի առաջին սերն է եղել: Երկար տարիներ եմ զբաղվել, բավականին լավ էի խաղում: Իմ տարիքային խմբում լավագույններից էի… Սակայն մի պահ եկավ, երբ որոշեցի բժշկություն սովորել: Բնականաբար, քանի որ համալսարանում էի սովորելու, շախմատի համար այլևս ժամանակս չբավականացրեց:

- Փաստորեն, դպրոցն ավարտելուն պես հեռացել եք ինտելեկտուալ սպորտից:

- Չնայած այն հանգամանքին, որ 16 տարեկանից հետո էլ մասնակցել եմ մի շարք մրցույթների՝ ներառյալ օլիմպիական խաղերը, սակայն համարում եմ, որ պրոֆեսիոնալ շախմատից հեռացել եմ 15 տարեկանից… Կխոստովանեմ՝ շատ դժվար էր ինձ համար այն շրջանը, երբ իմ «առաջին սիրուն» փոխարինեցի համալսարանով: Բայց կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր, քանի որ հնարավորություն ունեցա ուժերս փորձել այլ ոլորտներում: Փոքր հասակում շախմատով զբաղվելն ընդլայնեց միտքս ու թույլ տվեց տարբեր ասպարեզներում հեշտությամբ յուրացնել գիտելիքները: Բայց ամենակարևոր բանը, որն ինձ տվել է շախմատը, Լևոնի հետ հանդիպումն է (ժպտում է, հեղ.):

- Բժշկությունը կիսատ թողեցիք և անցաք տնտեսագիտությանը: Ինչո՞ւ:

- Ի սկզբանե տարված էի բժշկությամբ, քանի որ հայրիկիս ընտանիքում, բացի իրենից, գրեթե բոլորը բժիշկներ էին՝ նյարդավիրաբույժներ, սրտի վիրաբույժներ, ովքեր աշխատում էին ԱՄՆ-ում: Բայց չկարողացա երկար մնալ այդ ոլորտում, քանի որ արյունը չեմ կարողանում հանդուրժել, ատում էի արյան տեսարանը: Հետագայում ինձ սկսեցին առավել հետաքրքրել քաղաքականությունն ու տնտեսագիտությունը, որը դարձավ իմ երկրորդ սերը: Այն կարծես սերում էր շախմատի ու ճամփորդությունների նկատմամբ տածած իմ սիրուց: Դեռևս 8 տարեկանում իմ կարդացած առաջին գրքերից էր Արիստոտելի աշխատությունը: Քաղաքականության և տնտեսագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո մասնագիտացա հանրային ռազմավարության խորհրդատվության ոլորտում:

- Հետևո՞ւմ եք հայաստանյան քաղաքական կյանքին:

- Տարիներ առաջ իմ մագիստրոսական թեզը ես գրել եմ հայկական թեմայով՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին: Քաղաքական դաշտը շատ եմ ուսումնասիրել, հետևում եմ անցուդարձին: Հայաստանում այն բավականին հետաքրքիր է: Ճիշտ է, հանրությունը հաճախ բացասական է արտահայտվում, սակայն իրավիճակն այնքան էլ վատ չէ: Իհարկե, վատն էլ կա, բայց միջազգային համատեքստում հաշվի առնելով ռեսուրսները, հնարավորությունները, Հայաստանն այնտեղ է, որտեղ ենթադրաբար և պետք է լիներ:

- Կա՞ն հայ գործիչներ, որոնց աշխատանքները շատ ավելի ճիշտ եք գտնում:

- Կնշեմ Վաչե Գաբրիելյանին, ում առաջին անգամ հանդիպել եմ իմ թեզի շրջանակներում հարցազրույց վերցնելու ժամանակ: Նա այդ տարիներին ֆինանսների նախարարն էր: Հույս ունեմ, որ հիմա էլ արդյունավետ աշխատանք է կատարում:

- Հանրությունն առավել ծանոթ է «Ճամփորդ» շաբաթաթերթի շրջանակներում տարվող Ձեր գործունեությանը: Ամբողջական, ի՞նչ զբաղվածություն ունեք Հայաստանում:

- Գործունեությանս կարևոր բաղադրիչն իմ խորհրդատվական «Akron Consulting» կազմակերպությունն է, որը համագործակցելով կառավարության հետ՝ փորձում է հանրային և մասնավոր ոլորտում գործող կազմակերպությունների փոխհամագործակցությունն առավել արդյունավետ դարձնել: Մենք հանրային ռազմավարության շրջանակներում խորհրդատվություն ենք տալիս կառավարությանը: Ուզում ենք այնպես անել, որ մասնավոր սեկտորի հետ փոխըմբռնումն առավել արդյունավետ լինի: «Ճամփորդի» միջոցով փորձում ենք մեծացնել հասարակության ներգրավվածությունը պետության կառավարման, հանրային ռազմավարության մշակման մեջ: Երկրի՝ առաջընթաց ունենալու համար շատ կարևոր է, որ նրա հասարակությունն անկողմնակալ աղբյուրից տեղեկանա տնտեսական ու քաղաքական զարգացումներին: Սովորական քաղաքացին պետք է իմանա՝ ինչո՞ւ այս կամ այն որոշումն ընդունվեց, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ… Իհարկե, մենք կատարյալ չենք, սակայն փորձում ենք մեր ուժերի ներածին չափով լավագույնս կատարել մեր առջև դրված խնդիրները:

- Արիանա, արդեն 10 տարուց ավելի է, բոլորը Ձեզ ճանաչում են նաև որպես Լևոն Արոնյանի հարսնացու: Գուցե այս պատմությունը շատ եք պատմել, բայց կբացահայտե՞ք մեզ համար Ձեր ծանոթության անհայտ դրվագները. ինչպե՞ս ծնվեց երկու շախմատիստի միությունը:

- Լևոնը և ես մոտ ընկերներ ենք եղել մոտ 11 տարի: Մեր հանդիպումն իրականացավ իմ ավստրալացի մարզիչ Ալեքս Հոլի միջոցով: Նա ինձ մարզել է՝ սկսած 6 տարեկանից: Մեկտեղ, հետևում էր Լևոնի քայլերին, երբ վերջինս դեռ 13 տարեկան էր: Երբ մի քիչ մեծացա, որոշեց, որ ես ու Լևոնը պետք է մտերմանանք: Նա գտնում էր, որ մենք կարող ենք կատարյալ զույգ դառնալ: Այժմ առանց երկմտելու կասեմ, որ ոչ մի ուրիշ տղամարդ իմ կյանքն այնքան չէր փոխել, որքան նա: Սկսած 15 տարեկանից՝ Լևոնն իմ լավագույն ընկերն ու իմաստության հուսալի աղբյուրն է:

- Հայերը խանդով են ընդունում օտարազգի հարսնացուներին, բայց Ձեզ, կարծես թե, հաջողվեց սիրաշահել պահանջկոտ հայերին:

- Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր: Աշխարհի բոլոր անկյուններում էլ մարդը մարդ է մնում, ով տեսնելով իրական, անկեղծ սեր՝ ընդունում է այն ու ոգեշնչվում: Ավելորդ եմ համարում խոսել ազգային պատկանելության մասին: Ժամանակին կային մարդիկ, ովքեր անընդհատ շեշտում էին, որ ես հայ չեմ, այդ գործոնն օգտագործում ու կարևորում էին: Վաղուց գիտականորեն ապացուցված փաստ է՝ երկու տարբեր գենի միացումը նպաստում է սերնդի որակական լավացմանը: Նման ամուսնություններ շատ են գրանցվում: Օրինակ, իմ մայրը հոլանդուհի է, հայրս՝ ֆիլիպինցի, Լևոնի մայրը հայ է, հայրը՝ հրեա… Այո, իմ պարագայում շատ էին խոսում, թե «չի հասկանա մեր վերքերը», ու հենց այս առումով ես կվստահեցնեմ՝ դժվար թե գտնվի ժամանակակից մի աղջիկ, որ իմ չափ տեղեկացված կլինի հայ ազգի մասին: Նույնիսկ Լևոնին «մարտահրավեր» եմ նետել՝ փորձի գտնել մի աղջկա, ով Հայաստանի մասին կիմանա ավելին, քան՝ ես, Թումանյանից, Սևակից կհիշի այնքան ստեղծագործություններ, պոեմներ, որքան՝ ես… Լևոնի հետ հանդիպելու առաջին շրջանում նույնիսկ ես էի նրան որոշակի պատմություններ պատմում հայոց պատմությունից: Չէ՞ որ դեռ 10 տարեկանում ուսումնասիրել էի Հին աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի պատմությունը: Ես սիրում եմ Հայաստանը և դա անընդհատ ապացուցում եմ ոչ միայն բառերով, այլև՝ արարքներով:

- Միմյանց սիրող մարդիկ նաև միմյանց հետ շատ վիճում են: Հետաքրքիր է՝ ի՞նչն է լինում Արիանա-Լևոն զույգի տարաձայնությունների թեման:

- Մենք շատ տարաձայնություններ ենք ունենում՝ կապված երաժշտության հետ: Երկուսս էլ դասականի, ջազի ու բլյուզի մեծ սիրահարներ ենք, ու քանի որ այս ոլորտների մասին շատ բան գիտենք, հաճախ վիճում ենք, թե որ երաժիշտը, կատարողն է ավելի լավը: Այնպես որ մեր տարրաձայնությունները նմանատիպ աննշան հարցերում են, մեծամասամբ լուրջ վեճեր չենք ունենում: Հիմնական ու կարևոր հարցերում մենք համաձայնության ու համերաշխության մեջ ենք:

- Թեկուզ նման փոքրիկ վեճերում՝ ո՞վ է առավել ներողամիտ գտնվում և հաշտության առաջին քայլն անում:

- Կարծում եմ՝ Լևոնը շատ լավ ռազմավարություն ունի մշակած: Նա միշտ թույլ է տալիս, որպեսզի ես հաղթեմ փոքր հարցերում՝ կարևորագույն հարցերում վերջնական որոշումը պահելով իրեն (ժպտում է, հեղ.):

- Դուք Հայաստանի քաղաքացի՞ եք, հիմնովին Հայաստա՞ն եք տեղափոխվել:

- Այս պահին ես Հայաստանի մշտական ռեզիդենտ եմ, այստեղ տուն ունեմ ու ապրում եմ: Ճիշտ է, ներկա պահին հանդիսանում եմ Ավստրալիայի քաղաքացի, բայց չգիտեմ՝ ամուսնությունից հետո ինչ-որ բան կփոխվի՞, թե՞ ոչ: Այդ առումով Հայաստանի օրենքներին ծանոթ չեմ: Գուցե պարտադի՞ր է Հայաստանի քաղաքացիություն ընդունելը…

- Այնուամենայնիվ, Ձեր համատեղ հետագա կյանքը որտե՞ղ եք պատկերացնում:

- Արցախում (ժպտում է, հեղ.): Իհարկե, սա կեսկատակ-կեսլուրջ ասացի: Ես սիրում եմ Հայաստանը և ցանկանում եմ, որ իմ երեխաներն էլ ապրեն այստեղ ու զգան, թե ինչ երկիր է սա: Տեխնոլոգիական տեսանկյունից աշխարհը գնալով ավելի ու ավելի փոքր է դառնում, նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս հիմնավորվելով Հայաստանում՝ ճամփորդենք աշխարհով մեկ: Ես և Լևոնն ունենք հնարավորություն դա օգտագործելու, հուսամ՝ մեր երեխաներն էլ այդ հնարավորությունը կունենան՝ կապրեն Հայաստանում, բայց աշխարհը կտեսնեն:

- Փաստորեն, Արցախում եղել եք:

- Բազմիցս, ու դեռ շատ կլինեմ:

- Արիանա, ամեն օր հայերի հետ շփվում եք: Ո՞ր հատկանիշներն եք առավել կարևորում մեր մեջ: Նաև, կա՞ն հատկանիշներ, որոնք Ձեզ հունից հանում են:

- Ինչպես յուրաքանչյուր ազգ, հայերն էլ ունեն իրենց ուժեղ և թույլ կողմերը: Չեմ կարող միանշանակ ասել՝ ամեն ինչ սիրում կամ չեմ սիրում, միայն կասեմ, որ հայերի հետ աշխատելը թեև հեշտ չէ, բայց անհնարին էլ չէ, ու ես սիրում եմ հայերի հետ աշխատել (ժպտում է, հեղ.):

- Իսկ ինչո՞ւմ է կայանում այդ դժվարությունը:

- Առաջնահերթ, կցանկանայի նշել մի մենթալիտետի մասին, որն է համագործակցելու ցանկության բացակայությունը: Հայերը հակված չեն համագործակցություններին: Դա կարող ենք հասկանալ՝ հաշվի առնելով հայերի անցած պատմական ուղին: Չեն վստահում լայն մասաներին, նախընտրում ենք ձևավորել փոքր խմբեր ու համագործակցել դրանց ներսում: Դա կարող ենք տեսնել և՛ բիզնեսի, և՛ սոցիալական ոլորտում, գրեթե ամենուր այդպես է: Շատ փակ են, ու երբ այդ փոքրիկ, փակ շղթայից մարդը դուրս է գալիս, սկսում են նրա հետ չաշխատել, կապերը թուլացնել: Բայց պետք է նկատի ունենալ, որ լայն համագործակցությունները շատ ավելի մեծ ճանապարհներ են բացում, թույլ են տալիս առավել բարձր արժեքների հասնել: Շատ կարևոր է այդ ուղղությամբ մեզ վրա աշխատելը, դա առաջընթաց է ենթադրում:

- Հայ ընկերներ ունե՞ք:

- Այո, շատ հայ ընկերներ ունեմ, ովքեր ոչ միայն սփյուռքից, այլև Հայաստանից են: Այն երկրում, որտեղ ապրում ես, անհրաժեշտ է ընկերական միջավայր ստեղծելը:

- Հայաստանում հետաքրքիր, գուցեև՝ զավեշտալի միջադեպերի հաճա՞խ եք բախվում:

- (Ծիծաղում է, հեղ.) ամեն օր: Կպատմեմ մի իրավիճակի մասին, որն իմ կյանքում հաճախակի է տեղի ունենում. հիմնականում շաբաթ-կիրակի օրերը սիրում եմ քաղաքից դուրս անցկացնել, շրջել գյուղերում կամ սարեր ու ժայռեր մագլցել: Երբեմն ինձ հետ իմ շունն է լինում, բայց մեծամասամբ մենակ եմ գնում: Այս ճանապարհին շատ հաճախ մեքենայիս հետ կապված ինչ-որ խնդիրներ են առաջանում՝ անվադողն է ծակվում, լույսերն են փչանում: Մի անգամ դա հայ-վրացական սահմանի մոտ է լինում, մյուս անգամ՝ հայ-ադրբեջանական, նույնիսկ հստակ չեմ էլ իմանում, թե որտեղ եմ գտնվում: Ամեն անգամ մոտական գյուղի տղամարդիկ անշահախնդրորեն ինձ օգնության են հասնում: Նույնիսկ, եթե գումարային վարձատրություն եմ առաջարկում, նրանք խստորեն մերժում են: Շատ բարի մարդիկ են: Պատկերացրեք՝ ինչ զվարճալի վիճակում եմ հայտնվում, երբ չեմ էլ իմանում, թե որտեղ եմ գտնվում, մութն էլ կամաց-կամաց վրա է հասնում: Խուճապի եմ մատնվում ու իմ կիսատ-պռատ հայերենով փորձում այդ մարդկանց ներկայացնել իրավիճակը: Երբ Պոնչիկն (Արիանայի շունը, հեղ.) ինձ հետ է, նրանք միշտ ուտելիք ու ջուր են տալիս նրան, ուշադրությունից զերծ չի մնում (ծիծաղում է, հեղ.):

- Բայց, որքան նկատում եմ, հայերենին քիչ թե շատ տիրապետում եք: Ո՞ր արտահայտություններն եք առօրյայում առավել շատ օգտագործում:

- Այո, փոքր-ինչ ծանոթ եմ լեզվին: Այն սկսել եմ սերտել, երբ սովորում ու ձայնագրում էի հայկական պոեմները, որոնք համացանցում եմ տեղադրել: Բնականաբար, առօրյայում չեմ կարող պոեզիայի լեզուն օգտագործել, օգտվում եմ ամենօրյա, «քյառթու» լեզվից ու արտահայտություններից (ծիծաղում է, հեղ.):

- Քանի որ նշեցիք քաղաքից դուրս հաճախակի մեկնելու մասին, որտե՞ղ եք առավել շատ սիրում հանգստանալ: Ունե՞ք նախընտրած վայր:

- Իմ ամենասիրելի վայրերը Լոռու մարզն ու Արցախն են: Եթե ժամանակս սուղ է լինում, ապա նախընտրում եմ Արագածը մագլցել, առավել քիչ ժամանակ ունենալու դեպքում՝ Երևանում գտնվող մի այգի գնալ, որը Դալմա Գարդեն Մոլի դիմաց է գտնվում: Դա Խորհրդային տարիներից մնացած այգի է, ու շատերը դրա մասին չգիտեն: Շատ եմ սիրում զբոսնել այնտեղ, հատկապես, երբ նյարդայնացած եմ կամ մտքերս ի մի բերելու խնդիր ունեմ:

- Հայաստան այցելողներն առաջնահերթ գնահատում են հայկական խոհանոցը: Դո՞ւք ինչ վերաբերմունք ունեք, նախընտրած ճաշատեսակներ կա՞ն:

- Ես սիրում եմ ասիական, ճապոնական, մալազիական խոհանոցները, որտեղ շատ են օգտագործում բրինձ: Դա, միանշանակ, իմն է: Բայց շատ եմ հավանում նաև հայկականը, որտեղ կառանձնացնեմ աջափսանդալը, լոլիկով ձվածեղը…

- Վերջերս Ախթալայում տեղի ունեցած Խորովածի փառատոնի ժյուրիի կազմում էիք, չե՞ք սիրում խորոված:

- Իհարկե, սիրում եմ, որքան միսն ավելի յուղոտ, այնքան ավելի լավ: Մատների հատվածն եմ շա՜տ սիրում:

- Ձեր հարազատները երբևէ հյուրընկալվե՞լ են  Ձեզ այստեղ:

- Այո, նրանցից ոմանք եղել են այստեղ, ու Հայաստանը նրանց շատ է դուր եկել:

- Արիանա, յուրաքնչյուրս կյանքի ընթացքում ունենում ենք այնպիսի մի շրջան, որը ցանկանում ենք մոռացության տալ, չհիշել: Նման շրջան Ձեր կյանքում ունեցե՞լ եք:

- Երեխա ժամանակներից մինչ օրս շատ դժվարությունների միջով եմ անցել, շատ դժվարություններ եմ հաղթահարել ու շարունակում եմ հաղթահարել: Իհարկե, կան որոշները, որոնց մասին հիշել չեմ ցանկանա: Բայց կարևորում եմ դրանց առկայությունը, քեզ ավելի ուժեղ են դարձնում ու որպես անհատականություն կերտում:  Դառնում ես այն մարդը, որը կաս այսօր: Չնայած ձախողումներին՝ ստիպում են անընդհատ փորձել ու փորձել, երբեք չհանձնվել մինչև ցանկալի նպատակիդ հասնելը: Այո՛, յուրաքանչյուր ձախողում մի նոր հնարավորություն է:

- Կյանքո՞ւմ էլ հետևում եք շախմատի օրենքներին:

- Իհարկե, շախմատը հրաշալի ուսուցիչ է, սովորեցնում է չհանձնվել ու անընդհատ առաջ շարժվել: Ես հետևում եմ այդ օրենքին՝ երբեք մի՛ հանձնվեք…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում