06/09/2017 09:04
Ռեփեր Հայկոն կկերակրի Ազգային ժողովի պատգամավորներին. «Հրապարակ»
Հայտնի ռեփեր Հայկ Մարգարյանը, նույն ինքը` ՀՏ Հայկոն, հնարավոր է առաջիկայում ստանձնի ԱԺ բուֆետի կառավարումը: Երեկ նա մի խումբ երիտասարդների հետ այցելել է բուֆետ, որպեսզի հասկանա, թե ինչքանով է նպատակահարմար դրա շահագործումը:
«Հրապարակ»-ի լրագրողը Հայկոյից հետաքրքրվել է, թե ինչու է ընտրել ԱԺ-ն։ Նա պատասխանել է, որ դեռևս վերջնական որոշում չկա․ «Մտադրություն կա, բայց դեռ ուսումնասիրում ենք, որ հասկանանք՝ նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ: Երբ կլինի վերջնական որոշում, կխոսենք»:
Հայկոն ասել է նաև, որ ինքը «Բուֆետ-ֆուշետ» ընկերություն է բացել՝ Սարյան փողոցում, հիմա ուզում է ընդլայնել գործունեությունը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: