06/09/2017 09:33
Տրանսպորտի նախարարության շենքը կգնեն վարչապետն ու կապի նախարարը. «Ժամանակ»
Առաջիկայում կկազմակերպվի տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների շենքի աճուրդի գործընթացը։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պոտենցիալ գնորդներն արդեն հայտնի են։ Թերթին հասած տեղեկություններով, շենքը պատրաստվում են գնել վարչապետ Կարեն Կարապետյանը, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և մեկ այլ գործարար, որի անունը դեռ հայտնի չէ։
Նախարարության շենքը, թերևս, կվաճառվի հենց 27 միլիոն դոլարով։