06/09/2017 08:54
Ատոմակայանի կառավարումը կհանձնվի «Տաշիր գրուպին». «Փաստ»
«Փաստ»-ի աղբյուրների վկայությամբ, առաջիկայում երկրի իշխանությունները Մեծամորի ատոմակայանը հանձնելու են «Տաշիր գրուպին», այսինքն՝ Սամվել Կարապետյանին։
«Կառավարության որոշմամբ Հայկական ատոմային էլեկտրակայանը հինգ տարով հավատարմագրային կառավարման կտրվի այս կազմակերպությանը։ Հինգ տարի հետո նոր պայմանագրով հավատարմագրային կառավարման ժամկետը կերկարաձգվի, քանի որ ատոմակայանը պետական նշանակության օբյեկտ է, և այն սեփականաշնորհելու իրավունք չունեն։ Հիշեցնենք նաև, որ Սամվել Կարապետյանն իր «Տաշիր գրուպով» գնել էր Հայաստանի էլեկտրացանցերը», - գրել է թերթը: