06/09/2017 16:28
Եվրամիությունը ևս կես տարով կերկարաձգի հակառուսական պատժամիջոցները
ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ղրիմի բռնակցման համար Ռուսաստանի դեմ ևս կես տարով պատժամիջոցների երկարացման մասին որոշմանը, Twitter-ում հայտնել է Բրյուսելում «Ազատություն ռադիոկայանի» թղթակից Ռիկարդ Յոզվյակը։
«Այսօր ԵՄ դեսպանները որոշել են երկարացնել ակտիվների սառեցումն ու մուտքի արգելքը 149 ռուս պաշտոնյաների ու անջատողականների նկատմամբ։ Պատժամիջոցները կտարածվեն նաև 38 ընկերությունների վրա», - նշել է նա:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն որոշումը մեկնաբանել է Facebook-ի իր էջում:
EU ambs have today decided to extend asset freezes & visa bans on 149 officials from #Russia & separatists + 38 entities. #Ukraine #Crimea
— Rikard Jozwiak (@RikardJozwiak) September 6, 2017