06/09/2017 12:50
ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է էմբարգո դնել և արգելել հակամարտող երկրներին զենք վաճառել. Շավարշ Քոչարյան
ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները կարող էին էմբարգո դնել և արգելել որոշ երկրների զենք վաճառել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ զենքի մատակարարումը համակարտության գոտի սրում է իրավիճակը։
Դիտարկմանը, թե գուցե այդ հայտարարությունից հետո ՌԴ-ն հետևություն անի և այլևս Ադրբեջանին զենք չվաճառի, Շավարշ Քոչարյանն ասաց.
«Ժամանակին ռուսական կողմն ասում էր, որ եթե ինքը դա չանի, այլ պետություն կանի։ Ժամանակին իմ կողմից գաղափար էի առաջ քաշել, քանի որ համանախագահող երեք պետություններն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, իրենք ունեն ներուժ, որպեսզի փորձեն հասնել նրան, որ զենքի մատակարարման ընդհանուր էմբարգո դրվի այդպիսի երկրների վրա: Դա կլիներ հարցի լուծում և ոչ մի երկիր չէր կարող ասել,որ եթե ինքը չի մատակարարում, ուրիշից կառնեն», - նշեց փոխարտգործնախարարը։
Շ.Քոչարյանը նաև ընդգծեց, որ նմանատիպ որոշումների կայացումը թեև բարդ է, բայց անհնար չի լինի այն դեպքում, եթե համանախագահող պետությունները լինեն լիարժեք։