06/09/2017 18:49
«Դոմոդեդովո» օդանավակայանում սարդելկաներով հարձակվել են Նավալնիի վրա
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում անհայտ անձինք սարդելկաներ են նետել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վրա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Իր բլոգում Նավալնին գրել է, որ այդ ընթացքում ոստիկանները կանգնած են եղել մոտակայքում և «ժպտացել» են: Ընդդիմադիր գործչի խոսքով՝ հարձակվողները չորսն են եղել, նրանք թաքնվել են:
Նավալնին նշել է, որ Մոսկվա է վերադարձել Ստրասբուրգից:
Ալեքսեյ Նավալնին բազմիցս ենթարկվել է հարձակումների, որոնց համար նա մեղադրում է կրեմլամետ ակտիվիստներին: