06/09/2017 12:40
Սաուդյան Արաբիան նվաճել է ԱԱ-2018-ի ուղեգիր
Աշխարհի 2018թ. առաջնության Ասիայի գոտու որակավորման փուլի որոշիչ տուրում Սաուդյան Արաբիան 1:0 հաշվով հաղթել է Ճապոնիային, հայտնում է Sports.ru-ն:
Սաուդյան Արաբիան զբաղեցրել է B խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը` դառնալով 7-րդ ընտրանին, որը նվաճել է ԱԱ-2018-ի ուղեգիր:
3-րդ տեղը զբաղեցրած Ավստրալիան անցումային խաղեր կանցկացնի A խմբի 3-րդ տեղը զբաղեցրած Սիրիայի հետ:
Անցումային խաղերի արդյունքում հաղթող դարձած հավաքականն իրավունք կունենա անցումային խաղ անցկացնել ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու 4-րդ տեղը զբաղեցրած ընտրանու հետ (ներկա պահին դա Հոնդուրասն է):