06/09/2017 18:16
Մոուրինիոն իր աշխատավարձի 1 տոկոսը փոխանցելու է բարեգործության
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան պատմել է, որ «ՄՅՈՒ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն որոշել է զբաղվել բարեգործությամբ, փոխանցում է Sports.ru-ն:
Ինչպես հայտնել է իսպանացին, Մոուրինիոն միացել է Common Goal նախագծին: Դրա շրջանակում նա իր աշխատավարձի 1 տոկոսը փոխանցելու է բարեգործության:
Սպասվում է, որ «Յունայթեդի» ևս մի քանի ֆուտբոլիստ կմիանա Common Goal-ին: