07/09/2017 12:19
ԱԳՆ խոսնակն ամեն ինչ ասել է. Սերգեյ Մինասյանը՝ Վրաստանում դեսպան նշանակվելու մասին
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը չի մեկնաբանում մամուլում տարածված տեղեկությունը, թե Վրաստանի իշխանությունները հրաժարվում են պաշտոնական Երևանին տրամադրել իրեն դեսպան նշանակելու ագրեման:
«ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակը հանդես է եկել մեկնաբանությամբ: Ավելին մեկնաբանելու կարիք չկա», - Aysor.am-ի թղթակցին ասաց Ս.Մինասյանը:
Ավելի վաղ, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ դեսպանների նշանակումն ու հետկանչը կարգավորում է Սահմանադրությամբ և օրենքներով, իսկ մնացածը բամբասանք է ու հորինվածք: