07/09/2017 13:39
Բոնուչին և Իգուաինն իտալական առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներն են
«Միլանի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին և «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինն ամենաբարձր աշխատավարձն ունեն Իտալիայի առաջնությունում, փոխանցում է Championat.com-ը:
Gazzetta dello Sport-ի փոխանցմաբ՝ Իտալիայի հավաքականի պաշտպանի աշխատավարձն է տարեկան 8 միլիոն եվրո, իսկ արգենտինացունը՝ 7.5, սակայն միլանցիների ավագի պայմանագրում կան բոնուսներ, որով այն կարող է հասնել 10 միլիոն եվրոյի:
Երրորդ տեղում է «Յուվենտուսի» հարձակվող Պաոլո Դիբալան՝ 7 մլն եվրո: Այնուհետև հաջորդում են, Դուգլաս Կոստան և Ջանլուիջի Դոնարուման՝ 6-ական մլն եվրոյով:
Ամենաշատը մարզիչներից վաստակում է Մասիմիլիանո Ալեգրին «Յուվենտուսից»՝ 7 մլն եվրո: