07/09/2017 11:39
Սոցապնախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախարարության կառուցվածքային փոփոխությունների որոշման նախագիծ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը:
«Շրջանառության մեջ է դրված նախարարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծ, որը քննարկումների փուլում է», -ասաց Դանիելյանը:
Նրա խոսքով՝ նախագծով սպասվում են նախարարության առանձին բաժինների միավորումներ, փոփոխություններ: Հարցին, թե հնարավո՞ր է փոփոխություններից հետո աշխատողների կրճատումներ լինեն, Դանիելյանն ասաց, որ դա կպարզվի միայն քննարկումների արդյունքում:
Ինչ վերաբերում է այսօր մամուլում հրապարակված տեղեկությանը նախարարի տեղակալների երկու հաստիքի կրճատման մասին, նա նշեց, որ նախարարի տեղակալների թիվը սահմանվում է վարչապետի համապատասխան որոշմամբ: