07/09/2017 09:12
Ալիկ Սարգսյանն Արտաշատում ամրապնդում է ՀՀԿ-ի դիրքերը. «Ժամանակ»
ՀՀ նախկին ոստիկանապետ ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը նոյեմբերի 5-ին Արտաշատում սպասվող քաղաքապետի ընտրություններից առաջ կրկին գործուղվելու է մարզ՝ զբաղվելու ՀՀԿ-ի քարոզչությամբ և մարզում ՀՀԿ-ի դիրքերի ամրապնդմամբ։
«Վաղվանից լինելու են Արտաշատում։ Վերանայելու խնդիրներ ունենք կուսակցության աշխատանքների հետ կապված», - «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Ալիկ Սարգսյանը։ Նա վստահեցրել է, որ թեկնածուի ընտրության հարցում կուսակցությունում դեռևս ոչ մի քննարկում չի ընթացել։
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հետ հարաբերություններին՝ Սարգսյանը նշեց, որ հարաբերությունները ոչ թե լարված են, այլ սառը: