07/09/2017 14:49
Ռեժիսոր Վահե Գևորգյանցը՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու
Հոկտեմբերի 7-ին կայանալու է Կինեմատոգրաֆիստների միության արտահեթ համագումարը, որն ընտրելու է միության նոր նախագահ և վարչություն: Նախագահի պաշտոնում պատրաստվում է առաջադրվել նաև ռեժիսոր Վահե Գևորգյանցը՝ նախկին նախագահ Ռուբեն Գևորգյանցի որդին:
«Անչափ սիրելով կինոն, արժեքավորելով Կինոմիության դերը հայկական կինոյի կայացման գործում, մեծ ցանկություն ունենալով նպաստել կինոարվեստի զարգացմանը մեր երկրում, ես որոշում եմ կայացրել առաջադրվել որպես Կինեմատոգրաֆիստների Միության նախագահի թեկնածու: Ունեմ միության բնականոն գործունեության և զարգացման հստակ ծրագրեր, կամք, համախոհներ, և վստահ եմ, որ կարող եմ իրականացնել մշակված և միության կողմից հավանության արժանացած իրական ծրագրերը... Համոզված եմ, որ այդ պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուները տաղանդավոր և կայացած կինոգործիչներ են և արժանի են ղեկավարել մեր միությունը: Ուստի, ցանկանում եմ, որ նախընտրական արշավն ուղեկցվի ազնիվ մրցակցությամբ, անցնի փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Վստահեցնում եմ նաև, որ ընտրության ցանկացած արդյունքի դեպքում պատրաստ եմ ակտիվորեն աշխատել Կինեմատեգրաֆիստների միությունում ի շահ հայկական կինոյի և միության բոլոր անդամների»,-նշել է Վահե Գևորգյանցը:
:Վահե Գևորգյանցը Կինեմատոգրաֆիստների միության անդամ է 2003 թ-ից: