ԵԱՏՄ-ին անդամակցելը վնասաբեր է եղել պետության համար. «ԵԼՔ»-ը ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ է ներկայացրել

08/09/2017 16:20

ԵԱՏՄ-ին անդամակցելը վնասաբեր է եղել պետության համար. «ԵԼՔ»-ը ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ է ներկայացրել


Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության նիստը, որի ընթացքում ընդունվել է օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության Պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ որոշումը։

Փաստաթղթում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի հանրապետության մասով եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝

Արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միությանը (այսուհետ՝ ԵԱՏՄ) միանալու արդյունքում էական հետընթաց է տեղի ունեցել սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտներում, ինչպես նաև չի ամրապնդվել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը,

Փաստելով, որ ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի,

Ընդգծելով, որ ԵԱՏՄ անդամակցության հետևանքով առաջնային անհրաժեշտության և լայն սպառման շուրջ 900 անուն ապրանք Հայաստանի Հանրապետության տարածքում անխուսափելիորեն թանկանալու է,

Մտահոգված լինելով, որ ԵԱՏՄ անդամակցությունը սահմանափակում է երրորդ երկրների, այդ թվում անմիջական հարևաններ Վրաստանի և Իրանի, հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացմանը,

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ համաձայնագրով երաշխավորված բազմաթիվ դրույթների խախտմամբ չի ապահովում աշխատուժի, ապրանքների, ֆինանսական միջոցների և ծառայությունների ազատ տեղաշարժը,

Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն նպաստում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ի պաշտպանություն ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականության, իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով վերջինիս բանակի տեխնիկայի և հատկապես հարձակողական զենք-զինամթերքի 85%-ից ավելին, այդ թվում՝ գերժամանակակից հզոր և հակամարդկային զինատեսակներ։ Որպես հետևանք՝ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցելուց հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և ծավալներն ավելացել են, և ԼՂ հակամարտության գոտում՝ 1994 թվականի զինադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր հայկական կողմն առաջին անգամ էական տարածքային կորուստներ է ունեցել՝ 2016 թվականի ապրիլյան Քառօրյա պատերազմում,

Փաստելով ԵԱՏՄ անդամ երկրներում առկա ավտորիտար ավանդույթների շարունակական ներմուծումը Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգ, քաղաքական և քաղաքացիական ազատությունների սահմանափակումների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումների աճը ԵԱՏՄ անդամակցությունից հետո և ծայրահեղ վտանգավոր ու անընդունելի համարելով այս գործընթացի հետագա շարունակությունը,
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասը՝

Հայտարարում է՝

Հայաստանի Հանրապետությունը պետք է որդեգրի ԵԱՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ և Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունն իր մասով դադարեցնելու գործընթաց սկսի»։

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՄԱՍՈՎ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈւԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈւ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈւ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ա Ն

ԸՆԴՈւՆՄԱՆ

Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականից սկսած բանակցություններ էր վարում Եվրոպական Միության (այսուհետ՝ ԵՄ) հետ` Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ, որի անբաժանելի մաս է կազմում Խորը եւ համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը: Բանակցություններն ավարտվեցին 2013 թվականի հուլիսին, արդյունքում՝ պայմանագիրը պատրաստ էր նախաստորագրման համար: Այդ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը ԵՄ-ի հետ պետք է փոխադարձաբար չեղարկեր էր մաքսային դրույքաչափերը և ստանում լայն հնարավորություններ եվրոպական շուկա դուրս գալու համար: Սակայն, 2013 թվականի սեպտեմբերի 3֊ին Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած իր այցի ժամանակ անակնկալ կերպով հայտարարեց Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու իր որոշման մասին։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2014 թվականի դեկտեմբերի 4-ին ձայների ճնշող մեծամասնությամբ (103 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ) վավերացրեց 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը։ Շուրջ 3 տարվա ընթացքում այդ միությունն ապացուցեց իր անկենսունակությունը և հաստատեց այն փաստարկը, որ Հայաստանի անդամակցությունն այդ միությանը որևէ կերպ շահեկան չէ մեր պետության համար։

Հայաստանի Հանրապետության իշխանությունների` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հիմնավորումները բաժանվում էին երկու խմբի՝ տնտեսական առաջընթաց և երկրի անվտանգության ապահովում։

Մասնավորապես՝ նշվում էր, որ Հայաստանին մուտք է տրվում 170 մլն սպառող ունեցող ԵԱՏՄ շուկա (որտեղ մուտք վաղուց ենք ունեցել)` մի կողմ թողնելով եվրոպական 506 սպառող ունեցող շուկան։ Ընդ որում՝ հավաստիացվում էր, որ ԵԱՏՄ–ին անդամակցելով որևէ կերպ չեն խաթարվում ԵՄ հետ մեր տնտեսական կապերը։

Տնտեսական առումով

ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի։ 2017 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան 25 մլն ԱՄՆ դոլարի դրամական հոսք է տեղի ունեցել, իսկ ռուսական կողմից Հայաստան այս տարի ներդրումները գրեթե զրոյական են։

Արդեն մի քանի տարի ԵԱՏՄ ամենախոշոր անդամ-պետությունը՝ Ռուսաստանի Դաշնությունը, գտնվում է Միացյալ Նահանգների և Եվրոպական պետությունների պատժամիջոցների ներքո։ Ռուսական տնտեսությունը վերջին մի քանի տարիներին բոլոր ցուցանիշներով շարունակաբար անկում է ապրում, իսկ ռուսական ռուբլին գրեթե կիսով չափ արժեզրկվել է։ Հայաստանից արտահանման առյուծի բաժինը հասնում է Ռուսաստանին, որտեղ գնողունակությունը նշված գործոնների արդյունքում խիստ ընկել է, ինչի պատճառով էլ մեծապես տուժում են հայաստանյան արտահանման ծավալները։ Արտահանման ծավալների կրճատման պատճառով տուժում են ինչպես գործարարները, այնպես էլ նրանց վարձու աշխատողները, ովքեր զրկվում են աշխատանքից, ինչպես նաև հումքի և այլ ապրանքների մատակարարները, այդ թվում՝ գյուղացիական տնտեսությունները։ Ընդ որում, Ռուսաստան և ԵԱՏՄ մյուս պետություններ արտահանվող ապրանքատեսակները մեծամասամբ սահմանափակվում են որոշ պարենամթերքներով ու ոգելից խմիչքներով (հիմնականում՝ կոնյակ)։ Փաստացի` ԵԱՏՄ անդամակցությունը մեծապես խոչընդոտում է Հայաստանից դեպի երրորդ երկրներ արտահանման աճին, քանի որ, նշվածի հետ մեկտեղ, այդ անդամակցությամբ մենք զրկվել ենք համաշխարհային տնտեսության այլ սուբյեկտների հետ ազատ առևտրի կամ այլ արտոնյալ առևտրային ռեժիմ հաստատելու հնարավորությունից և իրավունքից:

Մինչդեռ, Վրաստանն ազատ առևտրի համաձայնագրեր ունի ԵՄ, ԱՊՀ երկրների, Ազատ առևտրի Եվրոպական ասոցիացիայի (որը ներառում է Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան ու Շվեյցարիան), ինչպես նաև Չինաստանի հետ, իսկ Միացյալ Նահանգները, Ճապոնիան ու Կանադան ցածր մաքսատուրքեր են կիրառում Վրաստանի հետ առևտրում:

Ուկրաինան կնքել է 16 ազատ առևտրի համաձայնագրեր 45 երկրների հետ, այդ թվում նաև Կանադայի, առայժմ ԵՄ անդամ չհանդիսացող Բալկանյան մի շարք պետությունների հետ՝ ընդամենը 2017-ի առաջին կիսամյակում իր արտահանման ծավալները միայն ԵՄ շուկա հասցնելով 8.2 մլրդ ԱՄՆ դոլարի։ 

Միևնույն ժամանակ, Իրանի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացման, Մեղրու ազատ առևտրի գոտին լիարժեքորեն գործարկելու համար մենք սպասում ենք ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի ռեժիմի սահմանմանը: Մինչդեռ, գաղտնիք չէ, որ «Գազպրոմ» եւ «Ռոսնեֆտ» ռուսական պետական կորպորաացիաներին տրված բացառիկ իրավունքներն են միակ խոչընդոտը, որպեսզի Հայաստանն օգտագործի իր հնարավորություններն իրանական գազը դեպի Վրաստան տարանցում ապահովելու, իրանական, ինչպես նաև արաբական նավթամթերքների շուկայից օգտվելու համար:

Պետության տնտեսական զարգացման համար կարևոր սկզբունքներից մեկը տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան է տարբեր գործընկերների հետ։ Հայաստանի Հանրապետության պարագայում, մուտք գործելով ԵԱՏՄ, ճիշտ հակառակ արդյունքն ենք ստացել` վտանգելով Հայաստանի տնտեսական առաջխաղացումը։ Ասվածը չի ենթադրում խզել տնտեսական կապերը Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և ԵԱՏՄ մյուս անդամների հետ, սակայն հնարավոր է համագործակցել առանց այդ կառույցին անդամակցության՝ ազատ առևտրի կամ այլ արտոնյալ պայմաններով տնտեսական բլոկի համաձայնագրեր կնքելու միջոցով։

Մյուս կողմից, ԵԱՏՄ կանոնակարգերը չեն պահպանվում միության խոշորագույն սուբյեկտ Ռուսաստանի Դաշնության կողմից։

Մասնավորապես՝

Հայաստանի քաղաքացիների դեպորտացիան սովորական երևույթ է Ռուսաստանում։ Ընդ որում, շատ հաճախ դա իրականացվում է քաղաքացիների հիմնարար իրավունքների և ընթացակարգային նորմերի կոպիտ խախտումներով, իսկ դեպորտացիայի որոշման բողոքարկումն անօգուտ է։ Վարչական 3 իրավախախտման դեպքում իրականացվում են Ռուսաստանի տարածքից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպորտացիաներ, իսկ Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների կացությանը վերաբերող` Դաշնության սուբյեկտներում գործող մի շարք օրենքներ հակասում են դաշնային օրենքներին։
Ռուսաստանից Հայաստան ապրանքների և ծառայությունների արտահանման ժամանակ գործում են ֆինանսական սահմանափակումներ։

Ռուսաստանի Դաշնությունում ԵԱՏՄ արտադրության ապրանքների ազատ շրջանառությունը որոշ չափով սահմանափակված է և ունի չկանոնակարգված ընթացակարգ, ինչը վերաբերում է նաև հայկական ոսկերչական հարգադրոշմների ճանաչմանը։
ԵՄ-ից, Միացյալ Նահանգներից և Թուրքիայից դեպի Ռուսաստան` պարենամթերքների մի շարք տեսակների ներմուծման արգելքի պատճառով, ռուսական մաքսատան կողմից իրականացվում են հայկական բեռների կրկնակի ստուգումներ։

Ընթացիկ տարվա հունիսի 1-ից Ռուսաստանում գործող օրենքի ուժով՝ Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնած բազմահազար քաղաքացիներ այլևս չեն կարողանում Հայաստանում ստացած վարորդական իրավունքի վկայականով աշխատանքի անցնել Ռուսաստանում. նրանք պետք է ռուսալեզու վարորդական իրավունք ստանան, որպեսզի կարողանան աշխատել համապատասխան ոլորտներում։

Նշվածով` կոպիտ կերպով խախտվում են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) սկզբունքները, Պայմանագրի 1-ին, 4-րդ, 28-րդ, 66-րդ, 67-րդ, 86-րդ, 87-րդ և այլ կետերը։ Հատկապես կարևոր է, որ չի պահպանվում ԵԱՏՄ տարածքում աշխատուժի, ապրանքների, ծառայությունների, կապիտալի ազատ տեղաշարժի սկզբունքը։

Եթե չեն գործում Պայմանագրի հիմնաքարային դրույթները, ապա չի գործում Պայմանագիրն ինքնին։ 

Սոցիալական առումով

ԵԱՏՄ անդամակցության հետևանքով 900 անուն ապրանք թանկանալու է՝

Եթե դեղորայքի ներմուծման համար մինչ այժմ գործել է 0% մաքսատուրք, ԵԱՏՄ-ում այն դառնում է 8-12․5%,
Շաքարավազի (հիմնականում ներմուծվում է Բրազիլիայից և Ուկրաինայից) համար գործող 10% մաքսատուրքը ԵԱՏՄ պայմանագրի համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելուց հետո դառնալու է 40%,
Թռչնամսի համար մեզ մոտ գործող 10%-ը ԵԱՏՄ-ում կաճի մինչեւ 25%,
Հայաստանում արտասահմանյան մեքենաների ներմուծման համար գործող 10% մաքսատուրքը ԵԱՏՄ-ում տատանվում է 25-200%-ի միջակայքում։
Թանկացումներն անխուսափելի են, պարզապես դրանք տեղի են ունենում աստիճանաբար։ Ավելին, թանկանում են նաև խիստ անհրաժեշտ, առաջնային սպառման ապրանքները։

Գյուղտեխնիկայի ներմուծման համար Հայաստանում գործող 0% մաքսատուրքը ԵԱՏՄ-ում 13% է, իսկ տրակտորների 75%-ը մինչ այժմ բերվել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից։ Եթե բեռնատարները մինչև հիմա մաքսազրծվել են 0%-ով, ԵԱՏՄ-ում այդ թիվը կհասնի 19%-ի (2020-ից)։

Սերմացուն և պարարտանյութերը ևս հիմնականում այլ երկրներից ներմուծվում են 0%-ով, բայց ԵԱՏՄ-ում դրանք մաքսազերծվելու են համապատասխանաբար 5 և 8%-ով։

Իսկ պարենամթեքի արտահանումն արգելափակվել է դեպի ԵՄ և այլ երկրներ՝ կրկին ԵԱՏՄ անդամակցության պատճառով։

Այսպիսով, մեր գյուղատնտեսության համար ևս` ԵԱՏՄ անդամակցությունն ունենում է բացառապես բացասական հետևանքներ։

Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության՝ 2017 թվականին առաջին 5 ամիսների դրությամբ, ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ ապրանքաշրջանառությունն անդամ երկրների միջև կազմել է 20.5 մլրդ ԱՄՆ դոլար, որը 28.2%-ով ավել է 2016 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, Հայաստանի մասնաբաժինը մյուս երկրների շարքում ամենաչնչինն է` ընդամենը 0.9%:

Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը կազմում է 620 մլն ԱՄՆ  դոլար: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս թիվը 21.3%-ով ավելի է 2016 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ: Սակայն այս առևտրաշրջանառության առյուծի բաժինը` 97.6% կամ ավելի քան 605 մլն ԱՄՆ դոլար Ռուսաստանի հետ կատարվող առևտուրն է:

Պաշտոնապես հայտարարվում է, որ Հայաստանից 2016 թվականին արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 50%-ով: Նույնիսկ եթե դա այդպես է, այստեղ էականն այն է, որ Հայաստանից արտահանման 95%-ը` 371 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ, ուղարկվել է Ռուսաստան: Արտահանման ցուցանիշներն աճել են նաև դեպի Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան, սակայն դա երկրի ընդհանուր արտահանման աճի վրա էական ազդեցություն չի ունեցել: ԵԱՏՄ այս 3 անդամների հետ ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 14.8 մլն ԱՄՆ դոլար։ Այս երկրները չեն մտնում նույնիսկ Հայաստանի առևտրային գործընկերների 20-յակի մեջ: Կարևոր է նշել նաև, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում ավելի շատ ներկրում է (2.4%), քան արտահանում (0.9%): Իսկ Հայաստանի փոխադարձ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ շրջանակներում կազմում է երկրի ողջ արտաքին առևտրաշրջանառության ընդամենը 30%-ը:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան ընդհանուր ներդրումների զուտ հոսքերը կրճատվել են շուրջ 11 մլրդ դրամով կամ 87․2%-ով, իսկ ուղղակի ներդրումների զուտ հոսքերը՝ մոտ 13 մլրդ դրամով կամ 73%-ով:

Գլոբալ առումով՝ ԵԱՏՄ երկրները հիմնականում արտահանում են հանքահումքային և վառելիքաէներգետիկ ապրանքներ (արտահանման 60.6%) և ներմուծում պատրաստի տեխնոլոգիական արտադրանք (43.3%), ինչը փաստում է Միության արդյունաբերական պոտենցիալի ցածր և անմրցունակ մակարդակի մասին: Իսկ Պայմանագրի համաձայն՝ Միության անդամ-երկրները չեն կարող առանձին առևտրային պայմանագրեր կնքել այլ երկրների հետ: Սա մեր տնտեսությանը մեծապես հարվածող դրույթ է, քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ-ի հետ, իսկ իր հիմնական առևտրային գործընկերների հետ կապվում է Վրաստանի միջոցով: Հայաստանն ինքնուրույն չի կարողանում ազատ առևտրի վերաբերյալ պայմանագրեր կնքել Վրաստանի կամ Իրանի հետ` առևտրատնտեսական հարաբերություններն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Հարկ է` առանձնահատուկ անդրադառնալ նաև գազի գնին. 2017 թվականի հունվարի 1-ից Հայաստանում բնական գազի գինը նվազել է՝ բնակիչ-բաժանորդների համար դառնալով` 1 խմ-ը 139 ՀՀ դրամ, սոցիալապես անապահով ընտանիքների համար՝ 100 դրամ, վերամշակող տնտեսությունների ու ջերմոցների համար 1000 խմ-ը՝ 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, մյուս ձեռնարկությունների համար՝ 242 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նշվում է, որ գազն էժանացել է շնորհիվ ԵԱՏՄ մեր անդամակցության, մինչդեռ նույն ԵԱՏՄ անդամ Բելառուսում նույն ռուսական գազն արժե միջինում 6 անգամ ավելի էժան, իսկ Ռուսաստանի հետ պատերազմող Ուկրաինան, որն ի դեպ, ի տարբերություն Հայաստանի, այլ երկրից գազ ձեռքբերելու այլընտրանք չունի, վճարում է գրեթե նույնչափ, որքան Հայաստանը։

Ռազմաքաղաքական առումով

ԵԱՏՄ անդամ-պետությունները որևէ օգնություն չեն ցուցաբերել և այժմ էլ չեն ցուցաբերում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ավելին՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ի պաշտպանություն ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականության, իսկ Հայասատանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով նրանց բանակի տեխնիկայի և հատկապես հարձակողական զենք-զինամթերքի 85%-ից ավելին, այդ թվում՝ գերժամանակակից հզոր և հակամարդկային զինատեսակներով։ Եվ սա այն պայմաններում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի զինվածության հարաբերակցությունը 1։20 է։ Որպես հետևանք՝ ԼՂ հակամարտության գոտում՝ 1994 թվականի զինադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր հայկական կողմն առաջին անգամ էական տարածքային կորուստներ է ունեցել ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո՝ 2016 թվականի ապրիլյան Քառօրյա պատերազմում.

Քանի դեռ Միացյալ Նահանգները և Արևմտյան Եվրոպայի պետությունները հրաժարվում են զենք վաճառել Ադրբեջանին, ԵԱՏՄ անդամ պետությունները դա անում են մեծ եռանդով։ Մասնավորապես՝ Ռուսաստանն ու Բելառուսը զինում են Ադրբեջանին, իսկ Ղազախստանը բացահայտ սատարում է ադրբեջանական կողմին ընդդեմ Հայաստանի. Նուրսուլթան Նազարբաևն ամեն անգամ ինչ-որ պատրվակ է գտնում Հայաստան չայցելելու համար։ Քառօրյա պատերազմի ժամանակ Բելառուսը հանդես եկավ Ադրբեջանին սատարող հայտարարությամբ։

ԵԱՏՄ անդամ որևէ երկիր, որոնք նաեւ ՀԱՊԿ անդամ են, չդատապարտեց Ադրբեջանի հարձակողական քաղաքականությունը ո՛չ Արցախի, ո՛չ էլ հայկական գյուղերը ռմբակոծելու փաստի առթիվ՝ այն դեպքում, երբ նրանք, ըստ ՀԱՊԿ պայմանագրի, պարտավոր էին ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Համեմատության համար` անհնար է անգամ պատկերացնել, որ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր զենք վաճառի ՆԱՏՕ-ի այլ անդամ-պետության թշնամուն։

Մյուս կողմից՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման այս անորոշ ժամանակաշրջանում Հայաստանը, լինելով Ռուսաստանի հետ նույն միության անդամ, անուղղակիորեն խնդիրներ է ունենում նաև ամերիկյան կողմի հետ։ Սրա հետևանքները մեզ նման փոքր երկրի համար կարող են խիստ բացասական լինել։

Այլընտրանքը

Դուրս գալով ԵԱՏՄ-ից՝ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա լիարժեքորեն ավարտին հասցնել տարիներ ի վեր բանակցված և կիսատ մնացած Եվրոպական Ասոցացման համաձայնագիրը։ Այն հայկական ապրանքների և ծառայությունների արտահանման համար պատուհան կբացի դեպի եվրոպական շուկա և կտա բազմաթիվ այլ առավելություններ։ Ընդ որում, արդեն անհերքելի է, որ ԵՄ շուկայում գործող կանոններն ու գործարար մշակույթն անհամեմատ ավելի լիբերալ են ու արդարացի։

Մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրով նախատեսվում էր Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև ապրանքների և ծառայությունների արտահանման մաքսատուրքերի զրոյացում և ընթացակարգերի պարզեցում։ Ըստ կատարված ուսումնասիրությունների՝ մի քանի տարի անց Հայաստանի ՀՆԱ-ն կաճեր 2․3%-ով, իսկ պետական բյուջեի եկամուտները՝ 146 մլն ԱՄՆ դոլարով, արտահանման ծավալները՝ 15%-ով։ Աշխատավարձերը 2․7%-ով կաճեին, բարձր որակավորմամբ աշխատատեղերի քանակը կավելանար 7%-ով, իսկ աղքատությունն էականորեն կկրճատվեր։ Միաժամանակ, Եվրոպական Միությունն առաջարկում էր 4 մլրդ 865 մլն եվրո անհատույց դրամաշնորհ՝ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետո, ինչպես նաև 500 մլն եվրո՝ կենսական ճանապարհների վերանորոգմանը, 650 մլն եվրո՝ Հյուսիս-հարավ մայրուղուն, 1․8 մլրդ եվրո ջրագծերի նորոգմանը, 340 մլն՝ ամբարտակների վերակառուցմանը, 500 մլն՝ ոռոգման համակարգերին և 460 մլն եվրո դպրոցների վերանորոգմանը։

Միաժամանակ, Հայաստանը պահպանում էր արտաքին տնտեսական քաղաքականության ազատությունը՝ ունենալով ինքնուրույն առևտրային հարաբերություններ, մինչդեռ, այժմ բացառվում է որևէ այլ երկրի հետ ուղղակիորեն Հայաստանի կողմից առևտրային համաձայնագրերի կնքումը։

ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագիր կնքած Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան տարեկան առնվազն 5-8% աճ են գրանցելու, Հայաստանը՝ լավագույն դեպքում 2%։

Ընդ որում, ԵՄ և ԵԱՏՄ շուկաների ծավալներն ընդհանրապես համեմատելի չեն. եթե ԵԱՏՄ շուկան համաշխարհային առևտրի ընդամենը 0․5%-ն է կազմում, ապա ԵՄ շուկան դրան գերազանցում է 40 անգամ՝ կազմելով համաշխարհային շուկայի 20%-ը։

Ամփոփելով վերոշարադրյալը՝ հարկ է ընդգծել, որ ԵԱՏՄ անդամակցությամբ Հայաստանի Հանրապետությունը սոցիալ֊տնտեսական բնագավառում հայտնվեց շատ ավելի անբարենպաստ պայմաններում, քան մինչ այդ։ Ավելին՝ բաց թողնվեց տնտեսության համար նպաստավոր պայմանների ստեղծման բացառիկ հնարավորությունը, անդամակցությունն անգամ նվազագույն երաշխիքներ չտրամադրեց մեր քաղաքացիների մի շարք կարևորագույն սոցիալական իրավունքների ապահովման գործում։ Երկրի ռազմական անվտանգության ապահովման երաշխիքներ ստանալու փոխարեն՝ Ապրիլյան պատերազմը ցայտուն կերպով ընդգծեց ԵԱՏՄ մեր գործընկերների կողմից իրականացվող ոչ հայանպաստ քաղաքականությունը։

Համադրելով բոլոր առկա ցուցանիշները՝ ակնհայտ է դառնում, որ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե՛ անվտանգության առումներով Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելը զգալիորեն վնասաբեր է եղել մեր պետության համար՝ չեզոքացնելով նախկինում հօգուտ ԵԱՏՄ անդամակցության բերված գրեթե բոլոր փաստարկները:

Նախագծի ընդունման նպատակն է՝ արտահայտել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական կամքը՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության մասով դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ։  


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:41 Արփի Դավոյանի և Սրբուհի Գալյանի թեկնածությունների միջև տարբերություն չկա. Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 12:35 Աննա Մկրտչյանը պարզաբանեց՝ ինչու են պահում պատգամավորական մանդատները Այսօր, 12:27 Արցախի Հանրապետության բռնի տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի հարցը դեռևս լուծում չունի. Մինասյան Այսօր, 12:21 Եղիշե Մելիքյանը ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին «սև գոտի է» նվիրել` որպես սուտ խոսելու վաստակավոր վարպետի (Տեսանյութ) Այսօր, 12:16 Գյումրիի ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով Այսօր, 12:12 Պատերազմ եմ հայտարարում Արմեն Նիկողոսյանի մոտեցմանը, ես էլ չեմ կարող համբերել. պայքարելու եմ ֆուտբոլը «կեղտոտողների» դեմ. «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ (Տեսանյութ) Այսօր, 12:05 «Պահանջում ենք հրատապ լուծում». «Գոյ»-ի ներկայացուցիչը՝ ԿԳՄՍՆ-ին (Տեսանյութ) Այսօր, 11:57 Բաքվում COP29-ին ՌԴ-ն կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը Այսօր, 11:52 Չեմ բացառում՝ Փաշինյանը պահանջի, որ Արարատ անունով անձինք փոխեն իրենց անունը Արագած կամ Արաբաթ. Զոհրաբյան Այսօր, 11:43 Վարչապետը հրամանագրեր չի ընդունում․ այդ իրավական գիտելիքներո՞վ եք արդարադատության ոլորտում օրենքներ ներկայացնում. Ղազարյանը՝ փոխնախարարին (Տեսանյութ) Այսօր, 11:35 Սրբուհի Գալյանն իր մուտքը նախարարի պաշտոնում ազդարարեց անամոթ ստով. Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Արման Թաթոյանը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին անդրադարձել է ՍԴ սեպտեմբերի 26-ի որոշման խիստ մտահոգիչ դիրքորոշումներին Այսօր, 11:24 ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային մակնշման ծխախոտի խմբաքանակի ներկրման փորձ Այսօր, 11:20 Նիկոլ Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է Գերմանիա Այսօր, 11:16 ՀԲԸՄ-ն միանում է Ադրբեջանում հայ գերիների համար աղոթքին Այսօր, 11:09 Արմենչիկն ու Քրիստինե Պեպելյանը համատեղ տեսահոլովակ են ներկայացրել Այսօր, 11:03 Նոյեմբերի 1-7-ը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամ Այսօր, 11:01 Ֆրանսիան ողջունել է Կենսաբազմազանության կողմերի COP-17 համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը Այսօր, 10:55 ՊԵԿ-ը ներկայացրել է հոկտեմբերի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները Այսօր, 10:42 Մեծ քանակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով կալանավորվել է Երևանի 40–ամյա բնակիչը Այսօր, 10:39 Փակվե՞լ է «Թույլ օղակ» հաղորդաշարն ու հեռացվե՞լ է աշխատանքից Բաբկեն Չոբանյանը. պարզաբանում են Հանրային հեռուստաընկերությունն ու դերասանը Այսօր, 10:30 «Գոյ» թատրոնը վերսկսել է նստացույցը. Հայտարարություն Այսօր, 10:26 ՀՖՖ նախագահը նշել է Հայաստանի ընտրանու գլխավոր մարզչի ԺՊ-ի անունը Այսօր, 10:14 Իշխանությունը գնալու է ընտրության՝ բացառապես իշխանություն պահելու համար, առաջարկելու ոչինչ չունի. Հովհաննիսյան Այսօր, 09:54 Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ. ՔՊ-ականը պնդում է՝ իշխանազավթման նպատակ չունեն Այսօր, 09:43 Վերին Խոտանանում բեռնատարն ընդունել էր մկրատաձև դիրք․ խցանման մեջ էր հայտվել 40 բեռնատար և 10 մարդատար Այսօր, 09:39 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար դեռ փակ է Այսօր, 09:28 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:07 «Հրապարակ». ՔՊ ներքին զրույցների թեման շարունակում է մնալ Քյարամյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը Այսօր, 09:06 «Ժողովուրդ». Ո՞վ է ցանկանում համակարգել ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը Այսօր, 09:05 «Հրապարակ». «Չեմ խոսացել Սրբազանի հետ, չեմ կարող ասել». Գառնիկ Դանիելյան Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Իշխանությունները հակված են Գյումրիում արտահերթ ընտրությունների գնալ Այսօր, 09:01 «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՊՆ-ում առանցքային պաշտոնները թափուր թողնելու հանգամանքը Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Ռազմաքաղաքական գերիներից կան անձինք, ովքեր խնդրել են ընտանիքներին կապ հաստատելու փորձեր այլևս չանել և մոռանալ իրենց գոյության մասին Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Ի՞նչ պետք է տեղի ունենա 30 օրում Այսօր, 08:50 «Հրապարակ». Օտարերկրյա որոշ դեսպաններ համարել են, որ նման խայտառակ, հակաժողովրդավարական փոփոխություններն անթույլատրելի են Այսօր, 08:49 «Ժողովուրդ». ՔՊ-ականները տարբեր մեթոդներով երաշխիքներ են ստեղծում իրենց հետագա վերարտադրման համար 07/11/2024 22:57 Պուտինը շնորհավորեց Թրամփին 07/11/2024 22:39 Փաշինյանն ու Մակրոնը Բուդապեշտում քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները 07/11/2024 22:25 Սյունիքի մարզում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը․ վիճակը գնահատվում է ծանր 07/11/2024 22:08 Հիվանդություններ, որոնք սրվում են խոր աշնանը 07/11/2024 21:49 Բեռնատարներ են բախվել Ձորաղբյուր գյուղի կամրջին, «KamAZ»-ի վարորդին հոսպիտալացրել են 07/11/2024 21:31 Թալան, կոռուպցիոն բուրգ, հովանավորչություն. ի՞նչ են անում քաղաքացու 100 դրամները Երևանի քաղաքապետարանում 07/11/2024 21:12 Հաջորդ 20 տարիներն ավելի բարդ են լինելու մարդկության համար․ Պուտին 07/11/2024 20:54 Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհին հենապատ է փլուզվել 07/11/2024 20:32 350 հայկական բեռնատար է սպասում Վերին Լարսի անցակետում 07/11/2024 20:18 Հունգարիայում քննարկվել են Հայաստան-Էստոնիա համագործակցության զարգացման հնարավորությունները 07/11/2024 20:00 Ռուսաստանը նոր դեսպան կնշանակի ԱՄՆ-ում․ Միացյալ Նահանգները Լին Թրեյսիին հետ կկանչի՞ 07/11/2024 19:40 Փաշինյանը մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով քննարկմանը․ ներկա էր նաև Էրդողանը 07/11/2024 19:22 Էքսպրես դիետաների հետևանքները առողջության վրա 07/11/2024 19:06 Հայաստանի շախմատիստների արդյունքները՝ աշխարհի պատանեկան առաջնությունում 07/11/2024 18:52 ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալն է եկել Հայաստան 07/11/2024 18:40 Պուտինի հատուկ ներկայացուցիչը կարծում է, որ Թրամփը կչեղարկի Ռուսաաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները 07/11/2024 18:23 Հունգարիայի արտգործնախարար Սիյարտոյի կազմակերպած աշխատանքային նախաճաշը (Լուսանկարներ) 07/11/2024 18:10 Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը առաջարկում են ՀՀ օրհներգի վերջին քառատողից հրաժարվել 07/11/2024 18:02 Կանխատեսվում է, որ դարավերջին Հայաստանում ջերմաստիճանն ամռանը 6°C-ով ավելի բարձր է լինելու, քան հիմա է․ Դա կարող է հանգեցնել Սևանա լճի մետաբոլիզմի էական փոփոխության․ Նոր ուսումնասիրություն 07/11/2024 17:45 Ինքնասպանության փորձ Արթիկ ՔԿՀ-ում 07/11/2024 17:30 Ծեծել են էլեկտրատեխնիկայի և կահույքի վաճառքով զբաղվող ընկերության տնօրենին 07/11/2024 17:16 Դավիթ Ավետիսյանին տուգանեցին՝ Փաշինյանին դավաճան անվանելու համար 07/11/2024 17:00 Գերիների վերադարձի, արցախցիների իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դատապարտման հիմնախնդիրները պետք է բաց պահել․ Գերագույն հոգևոր խորհուրդ 07/11/2024 16:45 Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի մասնակիցները լուսանկարվել են Բուդապեշտում 07/11/2024 16:19 Պատրաստ եմ Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի. Լուկաշենկո 07/11/2024 16:11 Ալեն Սիմոնյանն ակնկալում է առաջիկայում հանդիպել ադրբեջանցի գործընկերոջը 07/11/2024 16:04 Դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար զոհված զինծառայողների ծնողներին աջակցություն կտրամադրվի 07/11/2024 15:58 Սակագնային քվոտա կկիրառվի 2025 թ. ՀՀ ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ 07/11/2024 15:45 Շառլ Միշելը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին 07/11/2024 15:34 ՌԴ-ի, Չինաստանի, Հս. Կորեայի և Իրանի միջև փոխգործակցության ամրապնդումը սպառնալիք է Արևմուտքի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար 07/11/2024 15:26 Պատրաստ ենք. Նոայի հայտարարությունը՝ Չելսիի դեմ խաղից առաջ 07/11/2024 15:21 Գերիների համար նոյեմբերի 10-ին Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում կկատարվի համահայկական աղոթք 07/11/2024 15:13 «ՎՈՅԱԺ 30». 1000 ՄԲ ռոումինգում 1500 դրամով՝ արդեն անժամկետ 07/11/2024 15:11 «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը կհամալրվի 07/11/2024 15:07 Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել 07/11/2024 15:02 Կոտայքում բախվել են «Volkswagen»-ն ու «Ford Transit»-ը. կան վիրավորներ 07/11/2024 14:40 Աննա Վարդապետյանն ու ՄԱԿ-ի արհեստական բանականության կենտրոնի ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները 07/11/2024 14:29 «Պեստո» ռեստորանի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ 07/11/2024 14:13 «Մայրի»-ն հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար դարձել է տուն. ավելի շատ երեխաների երջանկացնելու համար կենտրոնն ունի աջակցության կարիք (Լուսանկարներ, Տեսանյութ) 07/11/2024 14:01 Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի աշխատանքը կակտիվանա Թուրքիայում կայանալիք հանդիպումից հետո. Շոյգու 07/11/2024 13:57 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրին կմասնակցեն նաև 2020 թ. սեպտեմբերից հետո Հայաստան տեղափոխված անձինք 07/11/2024 13:43 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով 07/11/2024 13:39 Ժամանակն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու եւ ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացման որոշումներն արդարացված էին. Շարմազնով 07/11/2024 13:23 Արաբկիրում մեծ տեղեկատու դաշտով վահանակները հեռացվել են 07/11/2024 13:21 Իջևանում այսօր պարբերաբար գործարկվելու են բնակչության ազդարարման շչակներ 07/11/2024 13:18 Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում կմասնակցի «Ժողովրդավարության ապագան» ֆորումին 07/11/2024 13:16 ՀՀ-ն ադրբեջանական կողմի հետ չի խոսում Սահմանադրության փոփոխության մասին, ապառազմականացման վերաբերյալ քննարկում չկա. Վահան Կոստանյան (Տեսանյութ) 07/11/2024 13:11 Լուլուն, Ալեն Սիմոնյանը տրանսպորտի թանկացումից այլևս դժգոհ չեն, որովհետև տաքուկ նստած են իրենց տեղերում և օգտվում են թանկ մեքենաներից. Մարության 07/11/2024 13:04 Նոր հեծանիվներ՝ Արարատի մարզի դպրոցներին 07/11/2024 13:02 Երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները 07/11/2024 12:58 ՀՀ տարբեր ներկայացուցիչներ իրենց բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացնում են գերիների վերադարձի հարցը. ԱԳ փոխնախարար (Տեսանյութ) 07/11/2024 12:54 Գալյանը համակարծիք չէ, թե Վարդապետյանը պրոֆեսիոնալների հետ չի կարողանում աշխատել 07/11/2024 12:51 Թրամփը և Բայդենը դարձան այն բացառիկ նախագահները, որոնք որևէ հանդիպում, նույնիսկ հեռախոսազանգ չունեցան Նիկոլ Փաշինյանի հետ 07/11/2024 12:48 Հայաստանի ռազմական ձեռքբերումներն արվում են ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով. Վահան Կոստանյան 07/11/2024 12:44 Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի կարճ ժամկետում ավարտել «Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումը. ԱԳ փոխնախարար 07/11/2024 12:40 Ես ամբողջովին կիսում եմ իրական Հայաստանի հետ կապված իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը. Գալյան 07/11/2024 12:32 Կանխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձի կողմից թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցումը հիմնարկ 07/11/2024 12:28 Սրբուհի Գալյանի պնդմամբ՝ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան 07/11/2024 12:22 Եվրաքվեի 60 000 ստորագրություն փոխանցվել է ԿԸՀ-ին. ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցվի ԱԺ քննարկմանը 07/11/2024 12:16 «Առավոտը ճիշտ սկսելու ձևը». Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել 07/11/2024 12:13 Ես այլ պաշտոն էի զբաղեցնում, սակայն առաջարկը ստանալուց հետո տվել եմ իմ գիտակցված համաձայնությունը. Գալյանը՝ նախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին 07/11/2024 12:00 Կառավարությունում շնորհավորեցին Սրբուհի Գալյանին՝ «բարդ ու կարևորագույն պաշտոնում» նշանակվելու համար 07/11/2024 11:56 Կառավարությունը Մեսրոպ Մեսրոպյանին առաջադրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու (Տեսանյութ)