08/09/2017 09:39
Հարություն Խաչատրյանը կընտրվի կինեմատոգրաֆիստների միության նախագահ. «Ժամանակ»
Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը, որն ընտրելու է միության նոր նախագահ և վարչություն։ Այս պահին առաջադրված թեկնածուներն են ռեժիսոր Վահե Գևորգյանցը՝ Ռուբեն Գևորգյանցի որդին, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը և «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» նախագահ Գևորգ Գևորգյանը։
«Ժամանակ»-ի հետ զրույցում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը իր մտահոգություն է հայտնել Վահե Գևորգյանցի առթիվ՝ նշելով, որ դեմ է պաշտոնի ժառանգականությանը։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ խնդրին արդեն հասցրել է տեղեկանալ Սերժ Սարգսյանը։ Նա միության նախագահի պաշտոնում տեսնում է Հարություն Խաչատրյանին, ով հենց երեկ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությունների մասնակցելու համար իր դիմումի համաձայն ազատվեց «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրենի պաշտոնից։