08/09/2017 09:56
2018-ի ապրիլից հետո Կարեն Կարապետյանը կմնա վարչապետի պաշտոնում, Սերժ Սարգսյանը կհամակարգի Անվտանգության խորհուրդը. «Փաստ»
«Փաստ»-ի հավաստի աղբյուրների պնդմամբ՝ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը որոշող նեղ շրջանակի կողմից օրերս, վերջապես, որոշում է կայացվել, թե ով պետք է վարչապետի պաշտոնում աշխատի 2018 թվականի ապրիլից հետո, երբ լրանա Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը։
«Որոշել է, որ վարչապետ մնա Կարեն Կարապետյանը և հիմնովին զբաղվի երկրի տնտեսությամբ։ Սերժ Սարգսյանը կհամակարգի երկրի Անվտանգության խորհուրդը՝ իր ենթակայության ներքո ունենալով ուժային կառույցներից Պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ն, ԱԻՆ-ը, և ԱԳՆ-ն։
Ոստիկանությունը կենթարկվի վարչապետին։ Մեր աղբյուրների հավաստմամբ, այսպիսի որոշում է կայացվել, որպեսզի երկրի ղեկավարները դուրս գան անորոշությունից և իմանան իրենց անելիքները։ Սակայն այստեղ մի կարևոր «բաց» կա։ Եթե հանկարծ, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, այդ դեպքում գերագույն գլխավոր հրամանատարի և վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Սերժ Սարգսյանը։ Սա նույնպես արդեն վերջնականապես որոշված է»: