08/09/2017 11:50
Մադուրոն հայտարարել է Վենեսուելայում նոր վճարային համակարգ ստեղծելու մտադրության մասին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ինքը մտադիր է ստեղծել դոլարին այլընտրանքային արժույթ, որն ակտիվորեն կկիրառվի համաշխարհային ֆինանսական շուկայում։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը, փոխանցում է РИА Новости-ն:
«Հայտարարում եմ, որ Վենեսուելան պատրաստվում է նոր միջազգային վճարային համակարգ ներմուծել և ստեղծել արժութային զամբյուղ՝ դոլարից ազատվելու համար, որն ազատ փոխարկելի կլինի այնպիսի արժույթների հետ, ինչպիսիք են յուանը, իենը, ռուփին, միջազգային արժույթները, իրենք միասին կազատվեն դոլարի ռիսկերից», - ասել է վենեսուելցի առաջնորդը: