08/09/2017 12:50
Նոր պայմանագրի վերաբերյալ «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մոուրինյուն կբանակցեն նոյեմբերին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է նոր պայմանագիր կնքել անգլիական ակումբի հետ:
54-ամյա պորտուգալացու գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2019 թվականը, սակայն արդեն նոյեմբերին կսկսվեն նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ, հայտնում է Championat.com-ը` հղում անելով The Telegraph-ին:
Եթե ակումբի ղեկավարությունը գոհ լինի ընթացիկ մրցաշրջանում թիմի արդյունքներից, ապա Մոուրինյուի նոր պայմանագիրը կստորագրվի հաջորդ ամառ: