11/09/2017 12:08
Իլհամ Ալիևը ներում է շնորհել բլոգեր Ալեքսանդր Լապշինին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով Բաքվի դատարանի կողմից դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի գրասենյակին:
«Ղեկավարվելով Ադրբեջանի Սահմանադրության 106-րդ հոդվածի 22-րդ կետով որոշում եմ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Վալերիի Լապշինին ազատել պատժի հետագա կրումից», - ասվում է Իլհամ Ալիևի ստորագրած հանձնարարականում:
Նշվում է, որ հանձնարարականը ենթակա է իրականացման ստորագրման պահից: