11/09/2017 12:58
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է պայքարել Լեմարի համար
«Մոնակոյի» կիսապաշտպան Թոմա Լեմարը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Անգլիա, հայտնում է Sports.ru-ն:
Հաղորդվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի համար պայքարին պատրաստվում է միանալ «Մանչեսթեր Յունայթեդը»: Նրան ձեռք բերել ցանկանում է նաև «Արսենալը»: Լոնդոնցիները կիսապաշտպանի համար առաջարկել են 100 միլիոն եվրո, սակայն «Մոնակոն» հրաժարվել է այս ամառ բաց թողնել ֆուտբոլիստին: