11/09/2017 18:55
Ասենսիոն կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռեալ»- ԱՊՈԵԼ հանդիպումը
«Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղը կիպրական ԱՊՈԵԼ-ի հետ, փոխանցում է Championat.com-ը:
Այսօր` սեպտեմբերի 11-ին, մադրիդցիները մարզում են անցկացրել, սակայն Ասենսիոն չի մարզվել ընդհանուր խմբի հետ, հայտնում է «Ռեալի» պաշտոնական կայքը:
Մինչ ընդհանուր խումբը մարզվել է խաղադաշտում, Ասենսիոն աշխատել է մարզասրահում: Մարզմանը չի մասնակցել նաև հարձակվող Կարիմ Բենզեման: Ֆրանսիացին, հիշեցնենք, վնասվածք էր ստացել «Լևանտեի» հետ խաղում (1:1) և շարունակում է վերականգնվել:
«Ռեալ»-ԱՊՈԵԼ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: