11/09/2017 15:26
Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին. դեսպան Ջուդիթ Ֆարնուորթ
Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, «Անվտանգությունն և դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում. նոր փու՞լ» քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Միացալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
«Մենք մի շարք ծրագրերի ենք օժանդակել, որ երկու կողմի խմբերը քննարկեն խաղաղության հասնելու ուղիները», - նշեց դեսպանը:
Ջուդիթ Ֆարնուորթն ընդգծեց, որ Միացյալ Թագավորությունը ուշադրությունը կենտրոնացրել է մեկ ուղղությամբ` խաղաղության նախապատրաստման հետ կապված ներպետական բանավեճը Հայաստանում ու ԼՂՀ-ում: