11/09/2017 11:04
Ընկերոջ մասին կարծիք ասելը կոռեկտ չեմ համարում. Գագիկ Ծառուկյանը՝ Կարեն Կարապետյանի մասին (Տեսանյութ)
Ընկերոջ մասին կարծիք ասելը կոռեկտ չեմ համարում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի գործունեությանը։
Վերջինս ընդգծեց, որ Կարեն Կարապետյանը ծրագրեր է ներկայացրել, որոնք աշխատում է կյանքի կոչել։
Գագիկ Ծառուկյանը նաև նշեց, որ ինքը հանդիպում է Կարեն Կարապետյանի հետ և անձամբ ներկայացնում նրան կառավարության գործունեության դրական ու բացասական կողմերը։
«Երբ մենք իրար հանդիպում ենք, ես դրականն էլ եմ ասում, բացասականն էլ։ Նկատելի է, որ բանկի 25-30 տոկսը դարձել է 8-10 տոկս, իսկ Հայաստանում տուրիստների քանակի աճը 25 տոկոսից ավելի է», - հավելեց Ծառուկյանը։