11/09/2017 11:22
Երևի, մենք ԵՏՄ-ի հնարավորությունները ճիշտ չենք օգտագործում. Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանը հրահանգել է թիմակիցներին մասնակցել ԵՏՄ-ից դուրս գալու մասին «Ելք»-ի առաջարկին։
«Ցանկացած կուսակցություն իրավունք ունի առաջարկություն անելու։ Ես իմ թիմին հրահանգել եմ, որ երբ ցանկացած կուսակացություն հարց է բարձրացնում, պարտավոր ենք ներկա լինել քննարկմանը և համապատասխան որոշում կայացնել», - ասաց նա։
Միևնույն ժամանակ Ծառուկյանն ընդգծեց, որ ուրիշ երկրների կողմից ավելի լավ առաջարկներ չկան, որոնք ավելի մեծ ներդրումներ կխոստանան։
«Երևի, մենք ԵՏՄ-ի հնարավորությունները ճիշտ չենք օգտագործում։ 200 միլիոնանոց շուկա է, կարելի է այդ հարցն էլ քննարկել, թե ինչ կարելի է անել։ Անհնարին ոչինչ չկա, հարկավոր է նայել առաջարկը, քննարկումը և ոչ թե աչքի տեղը ունքն էլ հանել», - ընդգծեց նա։