Կարատեն այլևս օլիմպիական մարձաձև է. Կամո Ունանյանը վերադառնում է մեծ սպորտ

11/09/2017 13:57

Կարատեն այլևս օլիմպիական մարձաձև է. Կամո Ունանյանը վերադառնում է մեծ սպորտ


Մեզանից յուրաքանչյուրն էլ քաջ գիտակցում է, թե որն է մարզիկների փառահեղ հաղթանակների գրավականը. նրանց անձնվիրաբար աշխատասիրությունն ու անհավանական ձգտումն է հենց բերում հաղթանակ, որով ոչ միայն հենց ինքը` մարզիկն է կատարելության հասնում, երբ մրցահարթակում հնչում է հաղթական գոնգը, այլև՝ երկրպագուն է այդ փառահեղ հաղթանակների բերկրանքը վայելում:

Մարդու կյանքում առանձնակի մեծ դերակատարում է ունենում երկու նշանակալի և կարևոր օր. մեկ, որ նա լույսաշխարհ է գալիս, և երբ հասկանում է, թե ինչո՞ւ…

Aysor.am-ի զրուցակիցը ծնվել է Հայաստանում: Այն պահից, երբ առաջին անգամ գիտակցեց այլևս առանց սպորտի ապրել չկարողանալը՝ հասկացավ՝ ինչու է լույս աշխարհ եկել: Չնայած անցել է մեծ ու բարդ կենսական նշանակության փորձություններով, բայց արդյունքում կարողացել է հետագիծ թողնել իր մարզաձևը նախընտրողների համար:

ՄՕԿ-ի կողմից ընդունված և արդեն 2020թ-ից օլիմպիական մարզաձև հանդիսացող կարատեի Աշխարհի երկակի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Ունանյանը մեզ հետ զրույցում խոսել է իր հետ տեղի ունեցած վերջին խառնաշփոթ իրադարձությունների, երկարատև լռության և մոտ ապագայում սպասվելիք նորությունների մասին:

- Կամո, վերջին շրջանում ԶԼՄ-ն ողողված էր քո մասին միայն արտառոց դեպքերին առնչվող ինֆորմացիաներով: Հետո եղավ բավականին երկար լռություն: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ զարգացումներ տեղի ունեցան աղմկահարույց ձերբակալությունից հետո, և ո՞րն էր դրան հաջորդած լռության պատճառը:

- Անկեղծ ասած՝ այդ էջը վաղուց փակվել է ինձ համար, ցանկություն չունեմ խոսել մանրամասներից: Միայն կասեմ, որ բացի մարզիկ լինելուց, ես նաև տղա եմ, ով կարող է հայտնվել կյանքի ինչ-որ բարդ իրավիճակում: Այդ չարաբաստիկ դեպքերն էլ անցան… Կարծում եմ, որ ամեն բան էլ մարդու համար է (ժպտում է):

- Տեղյակ ենք, որ նախկինում ապրում և մարզվում էիր Ղազախստանում, այնուհետև տեղափոխվեցիր Հայաստան, հետո էլ՝ ԱՄՆ: Նման հաճախակի տեղափոխությունները ի՞նչ ազդեցություն են ունենում մարզական կյանքի վրա:

- Սկսենք նրանից, որ տեղափոխություններս երբեք ստիպված չեն եղել, դա գալիս է իմ բնավորությունից և նպատակներս իրականացնելու մեծ ցանկությունից: Մի առիթով ասել եմ, որ փոքր էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Ղազախստան, հետո արդեն երիտասարդ հասակում ցանկացա վերադառնալ հայրենիք ու այդպես էլ արեցի: 17 տարեկանում եկա Հայաստա՝ սովորելու և սպորտային կյանքս այստեղ շարունակելու նպատակով: Ժամանակի հետ նպատակներս շատացան, ու ավելի մեծ հնարավորություններ տվող Ամերիկան ինձ հետաքրքրեց: Տեղափոխվեցի այնտեղ: Բայց ասեմ, որ Հայաստան տեղափոխվելս սպորտային առումով ինձ այդքան էլ չոգևորեց, քանի որ Հայաստանում մարդիկ կարատեի նկատմամբ սխալ կարծիք ունեն, այն դեպքում, երբ բավականին զարգացած ու հզոր պետություններում կենտրոնացված վերահսկողություն և ֆինանսավորում կա այս սպորտաձևին՝ թե՛ պետական, թե՛ սպորտկոմիտեների մակարդակով, ինչպես օլիմպիական պատկանելության մյուս մարզաձևերին:

- Շարունակելո՞ւ ես հանդես գալ կրկին Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո:

- Իհարկե, շարունակելու եմ: Եթե խոսքը վերաբերում է օլիմպիական սպորտաձևին, ասեմ, որ շատ բարդ ու անգամ անլուրջ կթվա որոշ ժամանակ հանդես գալ մի դրոշի ներքո, այնուհետև՝ մեկ այլ դրոշի: Իսկ կարատեն, ի ուրախություն մեզ, արդեն 2020 թվականից Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում կլինի որպես օլիմպիական մարզաձև:

- Ներկայումս ի՞նչ նորություններ կան և ի՞նչ նորություններ են սպասվում քո մարզական կյանքում:

- Չնայած քաշի հետ կապված դժվարություններին՝ վերադարձել եմ մեծ սպորտ. գրեթե մեկ տարի դադարից հետո, ամենօրյա մարզումները, կամքի ուժն ու ձգտումը ինձ նորից տատամի բերեցին (ժպտում է): Առաջիկայում՝ սեպտեմբերի 23-ին շատ կարևոր մի մրցաշար կկայանա Ստամբուլում. Ա սերիա մրցաշարն է, որտեղ խաղարկվելու են կարատեի առաջին Օլիմպիական ուղեգրերը: Այնուհետև՝ սեպտեմբերի 30-ին, արդեն Չեխիայում կարատեի Եվրոպայի գրանդ-պրի մրցաշար կանցկացվի, դրանց կհաջորդի հոկտեմբերի 7-8-ը Ավստրիայում կրկին Ա սերիա մրցաշարը: Եթե ստացվի բոլոր մրցաշարերում հանդես գալ լավագույն մարզավիճակով և ցույց տալ լավ արդյունք, ու նաև առողջականս ների, կձգտեմ հետ բերել կորցրած մի տարին՝ մասնակցելով նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կայանալիք միջազգային երկու մրցաշարի ևս:

- Հարցազրուցներից մեկում նշել էիր, որ մարազական կարիերան կավարտես երկու տարի հետո: Այդ հայտարարությունից գրեթե հինգ տարի է անցել, բայց դու դեռ շարունակում ես մարզվել և հանդես գալ բավականին լուրջ մրցաշարերում… Այսօր կրկին այդ հարցը՝ ե՞րբ ես պատրաստվում հեռանալ մեծ սպորտից:

- Գիտեք, դա անկախ մեզնից է լինում, ինձ կհասկանան բոլոր պրոֆեսիոնալ մարզիկները: Սպորտը մարզիկի համար նույնն է, ինչ թմրանյութը թմրամոլի համար. այսինքն՝ առաջանում է կախվածություն, դա է ամեն անգամ մեզ հետ պահում կարիերան ավարտելուց: Երբ դու երկար տարիներ ապրում ես սպորտային կյանքով, հետո ինչ-ինչ պատճառներով հնարավոր է որոշակի դադար առնես, դա ժամանակավոր է: Ոչ մի մարզիկ հենց այնպես չի ավարտել իր մարզական կարիերան: Դա միայն մեկ դեպքում է լինում՝ երբ առողջությունդ այլևս չի ներում…

- Արդյոք մարզիկի կարիերան ավարտելուց հետո կտեսնենք քեզ նաև մարզիչի կարգավիճակում:

- Պլաններ կան զբաղվելու կարատեի զարգացմամբ հենց Հայաստանում: Որպես մարզիչ՝ քիչ հավանական է, բայց լինելով այս պահին մարզիկ՝ ես ամբողջովին գիտակցում եմ և տեղյակ եմ այս մարզաձևում թերություններին, նպատակ ունեմ հետագայում անել ամեն բան, որ օլիմպիական կարատեն Հայաստանում հասնի այն մակարդակին և ունենա այնպիսի ճանաչում ու համբավ, ինչպիսին ներկա պահին ըմբշամարտն է, բռնցքամարտն ու ծանրամարտը: Մարդկանց մոտ սխալ կարծիք է ձևավորված կարատեի մասին: Ցավոք, դա գալիս է պատկան այրերի՝ մարզաձևը ոչ ճիշտ ներկայացնելուց:

- Կամո, գիտենք որ ներկայացնում ես «RecTime» ֆիլմարտադրող ընկերությունը: Ի՞նչ կասես այս մասին, արդյոք մոտ ապագայում կլինեն նոր ֆիլմեր:

- Այս պահին մտքերս ամբողջովին սպորտի վերաբերյալ են, սակայն եկող տարի, եթե սպորտով չզբաղվեմ, կվերսկսեմ ֆիլմարտադրությունը, քանի որ դժվար է թե՛ ժամանակային առումով, թե՛ մտովի կենտրոնանալ երկու բանի վրա միանգամից: Եթե ցանկանում ես ունենալ լավ արդյունք և որակով աշխատանք, պիտի ամբողջովին տրվես միայն մեկին… Բայց, իհարկե, նոր ֆիլմի համար մտածված շատ լավ սցենար ունեմ, ու երբ սկսվեն նկարահանումները, բոլորը կիմանան այդ մասին: Վստահ եմ, որ նորը կընդունվի և կսիրվի նույնքան ջերմորեն, որքան իր ժամանակին սիրվեց մեր առաջին ֆիլմը՝ «Ելք չկա»-ն…

 

Հեղինակ՝ Աննա Մնացականյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:05 Սևանում, Արարատում, Վայքում մառախուղ է Այսօր, 19:50 Զելենսկին պնդում է՝ կուլիսների հետևում չի երկխոսում Ռուսաստանի հետ Այսօր, 19:36 Ինչ է քննարկել Խաչատուրյանը ԵՄ երկրների դեսպանների հետ Այսօր, 19:23 ՊՆ-ում պարգևատրել են լավագույն շարադրությունները գրողներին Այսօր, 19:13 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 18:59 Մեզ նման պետությունները կտրուկ գործողությունների պարագայում լուրջ ռիսկերի կարող են բախվել. Վլադիմիր Մարտիրոսյան (Տեսանյութ) Այսօր, 18:43 Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար․ ես ամուր եմ, դիմանում եմ․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:28 Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:10 Սահմանին հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ պայմանավորվել են սահմանազատում անել սկզբում՝ հյուսիսային հատվածում, ապա՝ հյուսիսից հարավ՝ մինչև Իրանի հետ սահմանը Այսօր, 18:03 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին․ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Մկրտչյան Այսօր, 17:54 Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու Այսօր, 17:37 Բուքմեյքերական կայքերում գրանցված խաղային հաշիվներից գումար են հափշտակել Այսօր, 17:22 Պապիկյանը Նավին Նիջհավանին պարգևատրել է մեդալով Այսօր, 17:12 Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի միջնորդությունը․ պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձին արտահանձնել են Այսօր, 17:00 «Դիմել միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին՝ բռնապետ Ալիևի վրա ճնշում գործադրելու, հայ գերիներին ու պատանդներին վերադարձնելու համար»․ Պահանջագիր՝ Նիկոլ Փաշինյանին Այսօր, 16:50 Եկամուտների համատարած հայտարարագրումը միջազգային կառույցներից մեկի պարտադրանքն է. Առաքելյան Այսօր, 16:43 Ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ Այսօր, 16:27 Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Այսօր, 16:17 Կոբախիձեն կայցելի Ադրբեջան Այսօր, 16:13 Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին խոսք չի եղել․ Զախարովա Այսօր, 16:07 ՀՀ-ի բացասական արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» մասին հնչեցրած արտահայտություններին տարակուսանք է առաջացնում․ Զախարովա Այսօր, 15:58 ՆԳ նախարարը պնդում է՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման հետ Այսօր, 15:48 Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին Այսօր, 15:31 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը Այսօր, 15:28 «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները...». Մհեր Սահակյանի հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 15:17 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Այսօր, 15:13 «Զարյա-3»-ի կիրառման վերաբերյալ գնահատականները կտրվեն քրեական վարույթի արդյունքում. Արփինե Սարգսյան Այսօր, 14:59 Գևորգ Պապոյանը Բեռլինում է Այսօր, 14:49 Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո Այսօր, 14:46 ՀՀ-ում գրանցված հանցավորությունը նվազել է 1.1 տոկոսով. ՆԳ նախարար Այսօր, 14:40 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք Այսօր, 14:31 Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում Այսօր, 14:17 Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ նույն այդ Իրանի դեմ. Վահե Հովհաննիսյան Այսօր, 14:02 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով Այսօր, 13:45 Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Արսեն Բաբայան Այսօր, 13:33 Ընտանիքը, ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ավտովթարի հետևանքով մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին Այսօր, 13:23 Բայդենն իր հրաժեշտի ելույթում նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ում օլիգարխիա է ձևավորվում, որը սպառնում է ժողովրդավարության ապագային Այսօր, 13:13 Կալանավորն ածելիի սայրով մարմնական վնասվածքներ է հասցրել «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին. Հետք Այսօր, 13:05 ՀՀ-ում ավելի քիչ են ծնվել ու ամուսնացել, ավելի շատ են մահացել և ամուսնալուծվել. ԱՎԿ Այսօր, 12:51 Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները ՀՀ-ում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում Այսօր, 12:41 Գլենդեյլը վերականգնվում է ու վերադառնում բնականոն հուն. Քաղաքապետ Այսօր, 12:38 Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին Այսօր, 12:34 ԶՈւ-ում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է. Մանասյան Այսօր, 12:28 ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:19 Գագիկ Ծառուկյանը սթափության ուղերձ է հասցեագրում իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը. Սուրենյանց Այսօր, 12:16 Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանկացվեն Այսօր, 12:13 Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Այսօր, 12:11 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան Այսօր, 12:02 Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:48 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր Այսօր, 11:46 Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը Այսօր, 11:41 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ Այսօր, 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) Այսօր, 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Այսօր, 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը Այսօր, 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան Այսօր, 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին Այսօր, 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը Այսօր, 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն Այսօր, 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը Այսօր, 10:36 Լիբանանում հայ է սպանվել Այսօր, 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ Այսօր, 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող Այսօր, 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը Այսօր, 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին Այսօր, 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Այսօր, 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում Այսօր, 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ Այսօր, 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը Այսօր, 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը Այսօր, 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի Այսօր, 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան 15/01/2025 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ

Տվյալ բաժնի վերջին նյութերը