11/09/2017 15:39
Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչը սպառնացել է հարվածել «Матч ТВ»-ի մեկնաբանի դեմքին
Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ասել է, որ կհարվածի «Матч ТВ»-ի մեկնաբան Թիմուր Ժուրավլևի դեմքին, փոխանցում է Life.ru-ն:
«Թիմուրը պետք է հասկանա, որ առօրյա կյանքում կհարվածեի նրան։ Մի անգամ տուժել եմ նրա պատճառով, բայց մյուս անգամ ես նրան կուտեմ ինչպես քաղցր բուլկի։ Թիմուր Ժուրավլևն ինձ համար հակառակորդ չէ, այն մարդը չէ, ով կկարողանա ինձ հանել հունից», – հայտարարել է Մոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։
Կոնֆլիկտը կողմերի միջև միջև բախումը տեղի է ունեցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Լոկոմոտիվ» – «Անժի» հանդիպումից հետո։ Ժուրավլևը հարցազրույցի ժամանակ պրովոկացիոն հարցեր է տվել Գրիգորյանին: Մարզիչն էլ կարծել է, որ Ժուրավլևը փորձել է իրեն հունից հանել։