11/09/2017 11:30
2007-ի այս օրը վախճանվեց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը
2007 թվականի սեպտեմբերի 11-ին 61 տարեկանում քաղցկեղի պատճառով կյանքից հեռացավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը:
Պորտերֆիլդը գլխավորել էր ազգային հավաքականը 2006 թվականի օգոստոսին:
Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը սկսել էր հաջող ելույթներ ունենալ «Եվրո - 2008»-ի ընտրական մրցաշարում, մասնավորապես, արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթանակ տանելով Ղազախստանի հավաքականի նկատմամբ, Երևանում` 1:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տանել ընտրական մրցաշարի A խմբի առաջատար Լեհաստանի հավաքականի նկատմամբ և ոչ-ոքի` 1:1 խաղալ Պորտուգալիայի հավաքականի հետ:
Հիշատակդ հավերժ է, սիրելի Յան։