11/09/2017 14:15
Հայտնի են Երևանում կայացած լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնության արդյունքները
Սեպտեմբերի 8-ից 10-ը Երևանում կայացել է լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից հայտնում են, որ առաջնությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության (2 թիմ), Ռուսաստանի Դաշնության (6 թիմ), Ուկրաինայի (2 թիմ), Լեհաստանի Հանրապետության, Իսրայելի, Բելառուսի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության և Վրաստանի թիմերը:
Եզրափակիչ խաղում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Մաքսիմ Սիվոլով-Իգոր Վելիչկո զույգը հաղթել է նույն երկիրը ներկայացնող Ռուսլան Դայանով-Յուրի Բոգատով զույգին:
Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներից լավագույնը 9-րդ տեղը զբաղեցրած Անդրեյ Սիմոնի-Աշոտ Բալաբեկյան զույգի արդյունքն է, որը հնարավորություն է տվել մեր տղաներին կուտակել օլիմպիական վարկանաիշային միավորներ՝ 2020 թվականին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելու համար:
Նշենք, որ մեր թիմը լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների առաջնությանը մասնակցում է 2-րդ անգամ:
Տեղեկացնենք, որ առաջնության եզրափակիչ օրվա խաղերին ներկա է գտնվել և հաղթողներին պարգևներ է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: