12/09/2017 09:40
Արտաշատում Աբրահամյաններն օր օրի կորցնում են իրենց ազդեցությունը. քաղաքապետի ընտրություններին չեն մասնակցի. «Իրատես»
«Իրատես»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է. «Աբրահամյանները, որոնք վերջին շրջանում զբաղված են իրենց գույքն «օպտիմալացնելով», ակտիվները արտասահման տեղափոխելով, հրաժարվել են նոյեմբերի 5-ին Արտաշատում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց: Բանն այն է, որ հայտնի «դինաստիան» հասկացել է` մի բան է ձիու վրա լինելը, մի այլ բան՝ առանց ձիու «վտակներով քայլելը»:
Արտաշատում Աբրահամյաններն օր օրի կորցնում են իրենց ազդեցությունը. արտաշատցիք տեսնում են` «ջրում չխեղդվող», «կրակում չայրվող» Արգամիչն «էլ էն չի»: Ասում են՝ նաև` սա է պատճառը, որ Աբրահամյանները չեն ցանկանում ռիսկի դիմել ու պայքարի դուրս գալ ՀՀԿ-ի և մարզի «ասողներ» Գրիգորյանների դեմ, որոնք խորհրդարանական ընտրություններում ապահովել են ամենաշատ ձայները ՀՀԿ-ի համար»: