12/09/2017 10:36
Լևոն Արոնյանը թայ-բրեյքում հաղթել է Մաքսիմ Մատլակովին և նվաճել Աշխարհի Գավաթի խաղարկության 4-րդ շրջանի ուղեգիր
Թբիլիսիում կայացել է Աշխարհի Գավաթի խաղարկության 3-րդ շրջանի թայ-բրեյքը, որում Լևոն Արոնյանը լարված պայքարում առավելության է հասել Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Մատլակովի նկատմամբ:
4-րդ շրջանում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Դանիիլ Դուբովը, ով առաջին երեք շրջաններում պայքարից դուրս է թողել Դանիիլ Ֆրիդմանին, Սերգեյ Կարյակինին և Վլադիսլավ Արտեմևին: