Երևի, Լենինի նկարի տակ նստած՝ ուժ է ստացել. Նարինե Թուխիկյանն՝ իրեն սպառնացողների և «Խավարում» ցուցահանդեսի ճակատագրի մասին

13/09/2017 20:17

Երևի, Լենինի նկարի տակ նստած՝ ուժ է ստացել. Նարինե Թուխիկյանն՝ իրեն սպառնացողների և «Խավարում» ցուցահանդեսի ճակատագրի մասին


Եթե ոչ մշակութային գրաքննություն, ապա ի՞նչ պետք է համարել այն փաստը, երբ, քաղաքական նկատառումներից ելնելով, պետական մակարդակով արգելվում է թանգարանային ցուցահանդեսը: Նման օրինակ հենց վերջերս եղավ. Հովհաննես Թումանյանի թանգարանի բացօթյա տարածքում տեղակայված «Խավարում» խորագրով ցուցահանդեսը, որն անդրադառնում էր ստալինյան բռնատիրության զոհերին, այդ թվում նաև՝ նույն ճակատագիրը կիսած Թումանյանի 3 զավակներին, շուրջ 3 շաբաթ անց փակվեց ՀՀ մշակույթի նախարարության պահանջով:

Արդյոք ի սկզբանե մշակութային գերատեսչությունը տեղյակ չէր ցուցահանդեսի ուղղվածությանն ու բովանդակությանը, ի՞նչը պատճառ հանդիսացավ այդչափ ձգձգված որոշմանը:

«Ձեր հարցադրումն էլ հուշում է այն մասին, որ ցուցահանդեսի փակումը զրպարտության հետևանք է: Հակառակ դեպքում, եթե այնտեղ ինչ-որ սխալմունք կար, ապա ի սկզբանե այն պետք է փակվեր, կամ՝ նույնիսկ չբացվեր: Մենք բացումից առաջ շրջաբերականներ ենք ուղարկել տարբեր հաստատություններ, այդ թվում՝ և նախարարություն: Անգամ իրենց ֆեյսբուքյան էջում հայտարարություն է դրվել այն մասին, որ նման ցուցահանդես է լինելու», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Նրա խոսքով՝ նախատեսված էր, որ «Խավարում»-ը հասանելի կլինի մինչև ուշ աշուն, մինչև առաջին ձյան տեղումը: Անգամ ցուցադրության համար պատրաստված փայտե նյութերը հատուկ մշակման էին ենթարկել, ջրակայուն դարձրել, որպեսզի աշնանային անձրևների պատճառով չվնասվեն: Ու գուցե այս ցուցահանդեսը հերթականների շարքում դասվեր ու առավել  քիչ տարածում ունենար, եթե նման աղմուկ չլիներ:

Դիտարկմանը, թե հնարավոր է նաև, որ ցուցահանդեսի շուրջ աղմուկի պատճառ հանդիսացավ այն հանգամանքը, որ ցուցադրման մեկնարկից ընդամենը 3 օր անց Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը հանդես եկավ առաջարկով՝ անվանափոխել մայրաքաղաքի այն փողոցներն ու դպրոցները, որոնք կրում են բոլշևիկների անուններ, Նարինե Թուխիկյանը նկատեց՝ սա պարզապես համընկնում է, մեկը մյուսի հետ որևէ կապ չունի, գուցե, միայն ժամանակի հրամայականն է:

Ցուցահանդեսի բացումից օրեր անց Նարինե Թուխիկյանը քաղաքական ապտակի սպառնալիքով 2 հեռախոսազանգ է ստացել: Առաջին զանգը Կոմունիստական կուսակցության ղեկավար Տաճատ Սարգսյանից էր, ում նկատմամբ թանգարանի տնօրենը առավել ներողամիտ է տրամադրված, սակայն երկրորդ զանգը նրան հունից հանել էր:

«Ինձ «սաստող» երկու հեռախոսազանգ եղավ՝ Կոմկուսի ղեկավարից ու մի ինչ-որ փոխգնդապետից, ով, եթե ճիշտ եմ հիշում, Մնացականյան էր ներկայացել: Առաջինի դեպքում չեմ չարանում, հասկանում եմ՝ երևի Լենինի նկարի տակ նստած՝ ուժ է ստացել՝ ինձ հետ կոպիտ խոսակցություն վարելու, բայց նկատում էի՝ մեջը չարություն չկար: Իսկ երկրորդ զանգահարողը չափն անցած մարդ էր, ով ինձ սպառնում էր, թե այս հարցն այդպես չի թողնի, հետամուտ կլինի, մինչև ցուցահանդեսը փակվի: Ասում էին, թե այդ ամենից դաշնակցական հոտ է գալիս, ու իրենք ինձ հետ հաշիվ են մաքրելու:  Ըստ իրենց՝ սա խախտում էր, պետական հիմնարկում նման բան անելու իրավունք չունեինք… Իհարկե, դա մարազմատիկ խոսակցություն էր, այդպես էլ չհասկացա՝ ի՞նչ անելու իրավունք չունեինք: Ամեն դեպքում, այս ամենը հասավ պետական մարմիններին, ուռճացավ, ներկայացվեց հակառուսական քայլ… Մի խոսքով՝ կատարյալ զրպարտություն, որի հետևանքով էլ ցուցահանդեսը փակվեց, թեև շարունակում է հասանելի լինել յութուբում», - ընդգծեց նա:

Թանգարանի տնօրենը վստահ է՝ ՀՀ մշակույթի նախարարությունն ընդամենն այն լծակն է, որի միջոցով արդեն իսկ վերևներում կայացված որոշումը կյանքի են կոչել:

«Եթե վերևներից փակման հրահանգ է եղել, բնականաբար, գյուղնախարարության կամ ֆինանսների նախարարության միջոցով չէին այն իրագործելու: Սա այդ անհաջող մարդկանց արածն է, իսկ դեմագոգների հետ բավական դժվար է, նրանք շատ կպչուն են: Ազատվելու միակ միջոցը նրանց հետ համաձայնվելն ու այդկերպ լռեցնելն է», - նկատեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե «վերևներ» ասելով ո՞ւմ նկատի ունի՝ հայաստանյան քաղաքական վերնախավի՞ն, թե՞ ռուսական կողմի ներգրավվածությանը, պատասխանեց.

«Քանի որ այդ մարդիկ շատ թույլ և անուժ մարդիկ են, ապա նրանց ուժը զրպարտությունն ու հերյուրանքն է, մեկ էլ՝ իրենց տերերը: Որտեղից իրենք սնվում են, դրանց էլ տեղեկացրել են, նրանք էլ մյուսների միջոցով են փորձել հասնել նպատակին: Ամեն դեպքում, ես ենթադրում եմ, որ դիմել են ոչ հայաստանյան կառուցի, բողոքել են, իրենց ուզածի պես ներկայացրել, նրանք էլ ստիպել են: Թեև, ինքնիշխան պետության մեջ որևէ մեկը պետք է, որ չկարողանա դրսից ստիպել»:

Անդրադառնալով մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի պարզաբանմանը, թե «Խավարում»-ը «մի փոքր քաղաքականացված» ցուցահանդես էր ու այն կբացվի որոշակի շտկումներից հետո, Ն. Թուխիկյանն ընդգծեց, որ այս ցուցահանդեսում բացարձակ որևէ շտկում չեն թույլատրի:

«Որևէ սխալմունք չկա, որ մենք շտկենք: Թերևս, միայն մեկ բան կարող եմ թույլ տալ փոխել դա այն է, որ ցուցանակի վրա գրված էր « «Խավարում». ցուցադրություն՝ նվիրված սովետական բռնատիրության անմեղ զոհերին»: Սովետականը կարող ենք դարձնել բոլշևիկյան: Դա իմ միակ կոմպրոմիսը կլինի… Չգիտեմ, ցուցահանդեսը կշարունակվի՞, թե ոչ, բայց մի բան հաստատ է, եթե պարտադրանք լինի ինչ-որ բաներ փոխելու, ապա հաստատ նման բան չենք անի: Որևէ գրաքննություն բացառվում է, դա երկրորդ անարգանքը կլինի Թումանյանի հանդեպ: Արգելել այս ցուցահանդեսը նույնն է, թե ասեն ինչո՞ւ եք Ցեղասպանության մասին ցուցահանդեսներ անում, ֆիլմեր նկարում: Եթե սա քաղաքականացված դիտարկեցին, այդ դեպքում շատ հանգիստ կարող են մեր ազգային ողբերգության մասին խոսելն էլ արգելել: Չէ՞ որ Ցեղասպանությունն էլ քաղաքական դրդապատճառներ ուներ, հիմքում քաղաքական որոշում էր: Ուղղակի աբսուրդ է», - հավելեց տնօրենը:

Ի դեպ, «Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը երեկ դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով Նարինե Թուխիկյանի՝ զանգի միջոցով սպառնալիքի մասին հայտարարությունը համարել հաղորդում հանցագործության վերաբերյալ և ձեռնարկել համապատասխան միջոցներ: Այս մասին Հ. Թումանյանի թանգարանի տնօրենը մամուլից է տեղեկացել, չի բացառում, որ առաջիկայում ինքն էլ այդ հարցով ոստիկանություն կդիմի: Մեկտեղ նկատում է՝ հարցի լուծման հետ կապված ակնկալիքներ չունի:

Ն. Թուխիկյանը պատրաստվում է Արմեն Ամիրյանին հանդիպել: Առաջին իսկ օրն է դիմել, սակայն պարզվել է, որ նախարարը արձակուրդ է մեկնել:

«Ես անմիջապես հանդիպում խնդրեցի, սակայն նախարարն այստեղ չէր: Սա այնպիսի դեպք է, որ անպայման պետք է դեմ առ դեմ զրուցեմ ու հասկանամ խնդիրը: Ես վաղը երեկոյան գործնական ուղևորության եմ մեկնելու, ամսի 23-ին կվերադառնամ Հայաստան ու առաջին քայլս նախարարին հանդիպելը կլինի: Այս ամեն ինչի մեջ պետք է պարզաբանում մտցնենք», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Նարինե Թուխիկյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:19 Ազատի հրդեհի գործով մեղադրյալ Մաթևոսյանի՝ առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ նախաքննության վարույթն անջատվել է. նյութերը կուղարկվեն դատարան Այսօր, 14:12 Իմ օրոք ԱՄՆ-ում կլինի երկու սեռ՝ արական և իգական. Թրամփ Այսօր, 14:02 «Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 13:56 Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ Շարմազանով Այսօր, 13:36 Այսինքն՝ Ավինյանն անակնկալի չէր եկել, որ ինքը թռնում է բիզնես դասի 20.000 դոլարանոց տոմսով, իսկ մյուսները՝ սովորական տոմսերով. Լևոն Բարսեղյան Այսօր, 13:12 Հայաստանում և ԵԱՏՄ այլ երկրներում շինարարական աշխատանքների ծավալն աճել է. ԵՏՀ Այսօր, 13:08 Ռուսաստանը կֆինանսավորի բազմամիլիոնանոց ծրագիր՝ Հայաստանում դպրոցական սննդի համար Այսօր, 13:05 Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին կատարած աշխատանքի համար Այսօր, 13:00 Անապայում կամավորները փրկել են նավթի արտահոսքից տուժած գրեթե հազար թռչնի Այսօր, 12:54 Վանաձորում վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է Այսօր, 12:49 «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և շրջվել. կան վիրավորներ Այսօր, 12:46 Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ և հանդիպել Արենիի աշակերտներին Այսօր, 12:30 Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը Այսօր, 12:18 Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը, Փաշինյանը դարձյալ ստում է. Արթուր Խաչատրյան Այսօր, 12:16 Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր Այսօր, 12:12 ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցները Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում նվերներ են հանձնել երեխաներին Այսօր, 12:09 Ալիևը նամակ է հղել Հռոմի պապին Այսօր, 12:04 Դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է արվել Այսօր, 11:52 Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ. Փաշինյան Այսօր, 11:49 Ճշմարտությունը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկոլն ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Հակոբյան Այսօր, 11:39 Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում Այսօր, 11:31 Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին Այսօր, 11:29 Պուտինը հունվարին ծրագրում է արտասահմանյան այցեր․ Պեսկով Այսօր, 11:24 ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսից անհապաղ հեռանալու կոչ է արել Այսօր, 11:20 ՀՀ դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. կրթության փորձագետը՝ TIMSS-2023 ստուգատեսի արդյունքների մասին Այսօր, 11:14 Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 11:10 Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը Այսօր, 11:06 Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն Այսօր, 11:03 Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, որոշել եմ այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:53 «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյանը հրապարակել է քաղաքացու քննադատությունը Այսօր, 10:50 Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին. Ավինյան Այսօր, 10:40 Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան Այսօր, 10:17 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է Այսօր, 09:59 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայք Այսօր, 09:52 1994-ից ի վեր, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան Այսօր, 09:44 Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21/12/2024 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ 21/12/2024 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա 21/12/2024 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել 21/12/2024 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը 21/12/2024 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար 21/12/2024 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը 21/12/2024 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում 21/12/2024 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին 21/12/2024 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի 21/12/2024 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը 21/12/2024 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն 20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան 20/12/2024 21:35 Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել 20/12/2024 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից 20/12/2024 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում 20/12/2024 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում 20/12/2024 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում

Տվյալ բաժնի վերջին նյութերը