13/09/2017 09:19
Չի բացառվում, որ Գագիկ Խաչատրյանը նշանակվի ՀՀ նախագահի խորհրդական. Ժամանակ
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում չափազանց սերտացել են Սերժ Սարգսյանի և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի շփումները:
«Գագիկ Խաչատրյանի որդիները պարբերաբար այցելում են Արցախ՝ առաջնագծում շարունակելով բազմամիլիարդ ներդրումների ծրագրերը: Առաջիկայում չի բացառվում, որ Գագիկ Խաչատրյանը նշանակվի ՀՀ նախագահի խորհրդական՝ տնտեսական հարցերով: 2018-ին Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու դեպքում, չի բացառվում,որ Գագիկ Խաչատրյանը վերադառնա գործադիր՝ ստանձնելով նոր Սահմանադրությամբ վերապահված 3 փոխվարչապետներից մեկի պաշտոնը», - գրել է թերթը: