13/09/2017 09:46
ՀՅԴ-ականները նեղսրտել են ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք հնարավոր կոալիցիայից. «Ժամանակ»
ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք 2018-ի հնարավոր կոալիցիան սարսափեցրել է ՀՅԴ-ականներին, նրանք նույնիսկ կուլիսային խոսակցություններում նեղսրտել են, թե Ծառուկյան-Սերժ Սարգսյան կոալիցիայի դեպքում հնարավոր է՝ իրենք այլևս մաս չկազմեն նոր կոալիցիայի։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
Ի դեպ, թերթի տեղեկություններով՝ «Հայանտառի» նոր տնօրեն ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանը ՊՈԱԿ-ը դաշնակցականներով է լցնում։ Նրանք նույնիսկ կեսկատակ նշում են, որ փորձում են ՊՈԱԿ-ներում տեղավորվել, քանի որ հայտնի չէ՝ 2018-ին կլինե՞ն կոալիցիայում, թե՞ ոչ։