13/09/2017 18:39
Ալբան վստահ է, որ Մեսսիի կորուստն ավելի վատ կլիներ Բարսելոնայի համար, քան` Նեյմարինը
«Բարսելոնի» պաշտպան Ժորդի Ալբան թիմի երկրպագուներին կոչ է արել մոռանալ կապտա-նռնագույնների հարձակվող Նեյմարի մասին, որն ամռանը տեղափոխվել է ՊՍԺ 222 մլն եվրոյի դիմաց: Ալբան նշել է, որ կատալոնական ակումբի համար հարձակվող Լիոնել Մեսսիի կորուստն անհամեմատ ավելի ծանր կլիներ, փոխանցում է Championat.com-ը:
«Պետք է մոռանալ Նեյմարի և բոլոր այն ֆուտբոլիստների մասին, որոնք հեռացել են «Բարսելոնից»: Նրանք, ովքեր ցանկացել են հեռանալ, արդեն չեն խաղում մեր թիմում: Այնպես որ, այլևս պետք չէ խոսել նրանց մասին: Կարևոր են նրանք, ովքեր մնացել են: Մեսսի՞ն. դե, Լեոն այլ պատմություն է: Ակնհայտ է, որ մենք նրա կարիքը շատ կունենայինք, եթե նա հեռանար: Մեսսին ունիկալ է»,- Ալբայի խոսքերն է մեջբերում Sport-ը: