13/09/2017 18:10
Վաղը 10 երկրից բլոգերների նոր խումբ է գնալու Արցախի Հանրապետություն. Նալբանդյան
Վաղը 10 երկրից բլոգերների նոր խումբ է գնալու Արցախի Հանրապետություն, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Բլոգերները գնում են Ղարաբաղ՝ մասնակցելու գինու փառատոնին», - ասաց Է. Նալբանդյանը։
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ երեք բլոգեր Արցախում պատրաստվում է նկարահանումներ անել և ներկայացնել զբոսաշրջության տեսանկյունից Արցախի գրավչությունը՝ զբոսաշրջիկներին հրավիրելով գալ հենց Արցախ։
«Փաստ նրանում է, որ Արցախ այցելող թե՛ պատգամավորների, թե՛ քաղաքական գործիչների, թե՛ մշակութային գործիչների թիվը ավելանում է», - նշեց ՀՀ ԱԳ նախարարը։