13/09/2017 16:43
«Հայաստան ջան». Ավետ Բարսեղյանը կներկայանա նոր հաղորդաշարով. Լուսանկարներ
Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում Ավետ Բարսեղյանը կներկայանա նոր հեռուստանախգծով: «Հայաստան ջան» ծրագիրը ինտելեկտուալ պայքար է, որը կընթանա երկու թիմերի միջև: Մասնակից յուրաքանչյուր եռյակը, որը կազմված կլինի հայտնի և սիրված արտիստներից, կփորձի պատասխանել ավելի շատ հարցերի, որոնց միջոցով կուտակած միավորների հանրագումարն էլ կորոշի խաղի ելքը:
Հինգ փուլից կազմված խաղի ընթացքում կհնչեն բացառապես Հայաստանի ու հայերի պատմությանը, մշակույթին, խոհանոցին ու արվեստին վերաբերող հարցեր:
Առանձին փուլով մասնակիցները կստուգեն նաև հայրենագիտության ոլորտի իրենց գիտելիքները:
«Հայաստան ջան»-ը եթերում կլինի յուրաքանչյուր շաբաթ՝ ժամը 20:30-ին: