13/09/2017 15:47
Մբապեն դարձել է մինչև 20 տարեկան առաջին ֆուտբոլիստը, որը 2 տարբեր ակումբի կազմում գոլ է խփել ՉԼ-ում
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի` «Սելթիկի» հետ խաղում (3:0), փոխանցում է Sports.ru-ն:
Փարիզցիների 18-ամյա ֆուտբոլիստն, այս կերպ, մրցաշարի պատմության մեջ դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը երկու տարբեր ակումբների կազմում գոլ է խփել` չբոլորելով 20-ամյակը:
Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում Մբապեն 6 գոլ է հեղինակել «Մոնակոյի» կազմում, և բոլորն էլ` փլեյ-օֆֆ փուլում: