14/09/2017 10:23
Նախարարություններին ներքին կարգով հանձնարարվել է՝ մոտ 7 տոկոսով կրճատել ծախսերը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկվա կառավարությունում տեղի է ունեցել 2018թ բյուջեի նախագծի քննարկումը։ Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է, որ մինչև հիմա պետական պարտքի սպասարկման համար հատկացվել է մոտ 140 մլրդ դրամ, իսկ արդեն 2019թ համար նախատեսվում է 250 մլրդ դրամ, ինչն ահռելի բեռ է բյուջեի վրա։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ բոլոր նախարարություններին հանձնարարվել է ներքին կարգով մոտ 7 տոկոս կրճատել ծախսերը, անգամ աշխատողներին՝ սկսած դպրոցի պահակներից, որ եղած միջոցները բավարարեն։
«Ընդ որում՝ այս նիստի ժամանակ մտահոգություն է բարձրացվել, որ արդեն հաջորդ տարի, հնարավոր է, մեր երկիրը չկարողանա սպասարկել արտաքին պարտքն ու կանգնի դեֆոլտի առաջ», - գրել է թերթը։