14/09/2017 10:09
ՀՅԴ-ն, հնարավոր է, ԲՀԿ-ի հետ կոալիցիան կազմի. «Ժողովուրդ»
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս է ՀՅԴ-ն վերաբերում ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ հնարավոր եռակողմ կոալիցիային, ասել է. «Ես ասել եմ, որ այդպես հիպոթետիկ իրավիճակներին չեմ անդրադառնում: Այդ խոսակցությունները մեր իրականության մեջ հաճախ այնքան են տեղի ունենում, որ բացարձակապես երբևէ չեն դառնում իրականություն: Եվ ուրեմն, երբ որ գա, նման իրավիճակ առաջանա, ըստ այդմ էլ մենք կքննարկենք կոնկրետ ստեղծված իրավիճակը»:
Ռուստամյանը հավելել է, որ իրենք բոլորի հետ էլ պատրաստ են համագործակցել:
Թերթի հարցին՝ մենք ապրիլյան պատերազմում հաղթանա՞կ ենք տարել, Ռուստամյանը պատասխանել է. «Իհարկե, հաղթանակ ենք տարել: Դուք պարզապես տեղյակ չեք այն նպատակների մասին, որն ունեցել է Ադրբեջանը»: