14/09/2017 15:18
«Բարսելոնը» պատրաստ էր Դի Մարիային տարեկան 10 մլն եվրո վճարել
ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան «Բարսելոն» տեղափոխվելու դեպքում կարող էր վաստակել տարեկան 10 միլիոն եվրո, հայտնում է Championat.com-ը:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կատալոնական ակումբը համաձայնեցրել էր ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագիրը, սակայն փարիզցիների ղեկավարության հետ ընդհանուր հայտարարի գալ չկարողացավ:
«Բարսելոնը» Դի Մարիայի համար առաջարկել էր 40 միլիոն եվրո, իսկ ՊՍԺ-ն պահանջել էր 60 միլիոն եվրո: